481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանցիները Բելառուսն ու Ղազախստանը առավել հաջող են համարում ԱՊՀ երկրների շրջանում, Հայաստանը չորրորդն է
14:54
15 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանցիները Բելառուսն ու Ղազախստանը առավել հաջող են համարում ԱՊՀ երկրների շրջանում, Հայաստանը չորրորդ տեղում է, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները, որոնք հրապարակվել են երկուշաբթի։

Ուսումնասիրությունն անցկացվել է 2014 թ.–ի նոյեմբերին։ Հարցմանը մասնակցել է 1,6 հազար մարդ Ռուսաստանի 52 շրջաններում։ Անճշտությունը չի գերազանցում 3,5 տոկոսը։ Հարցման ընթացքում համառուսական կենտրոնն ուսումնասիրել է ռուսաստանցիների վերաբերմունքը ԱՊՀ երկրների հաջողված լինելու հարցում, երկրներից յուրաքանչյուրի հետ համագործակցության արդյունավետության մասին քաղաքացիների կարծիքը, ինչպես նաև գնահատվել է ռուսաստանցիների վստահությունը ԱՊՀ երկրների առաջնորդների նկատմամբ, ինչպես նաև այն, թե այդ երկրներում որքանով են պաշտպանված ռուսալեզու բնակչության իրավունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ամենահաջողվածները ԱՊՀ–ից

«Ռուսների կարծիքով` լուրջ տարբերությամբ հաջողված է երկու պետություն։ Առաջին տեղում է Բելառուսի Հանրապետությունը, մեր քաղաքացիների 66 տոկոսը կարծում է, որ այն առավել հաջողված է ԱՊՀ երկրների շրջանում։ Քաղաքացիների 45 տոկոսի կարծիքով` երկրորդ տեղում Ղազախստանն է», – երկուշաբթի ասել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հիմնադրամի վարչության նախագահ Կոնստանտին Աբրամովը «Եվրասիական միությունը մեկնարկի նախաշեմին» թեմայով կլոր սեղանի ընթացքում։ Երկու երկրներն էլ այդ վարկանիշում դրական դինամիկա են ցուցադրել 2010 թ.–ից մինչև այն պահը, երբ սկսվել է ուսումնասիրությունը, ավելացրել է նա։ 

Աբրամովը նշել է, որ առաջատար երկրները, երրորդ տեղի համեմատ, մեծ տարբերություն ունեն, որտեղ այս տարի Ադրբեջանն է, հարցվածների 10 տոկոսը կարծում է, որ Ադրբեջանը ԱՊՀ ամենահաջողակ պետություններից մեկն է։ Այնուհետև գալիս է Հայաստանը (9%), Ղրղըզստանը, Վրաստանը, Մոլդովան (5-ական տոկոս), Թուրքմենստանը (4 տոկոս)։ Աբրամովի խոսքերով` մյուս երկրների հաջողվածության վարկանիշը գտնվում է անճշտության շրջանակում։

«Եթե մինչև 2013 թ.–ը 21 տոկոսով երրորդ տեղում Ուկրաինան էր, ապա այս տարի Ուկրաինայի դիրքերը շատ են նվազել` հասնելով 2 տոկոսի, և երրորդ տեղում հայտնվել է Ադրբեջանը», – ավելացրել է Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հիմնադրամի վարչության նախագահը։

Առաջնորդների նկատմամբ վստահության մակարդակ

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների առաջնորդների նկատմամբ ռուսաստանցիների վստահությանը, ապա այստեղ նմանատիպ միտում է նկատվում` վստահության առավել բարձր մակարդակ է գրանցվել Բելառուսի և Ղազախստանի առաջնորդների նկատմամբ։

«Ալեքսանդր Լուկաշենկոն առաջին տեղում է, նրա նկատմամբ վստահության մակարդակը կազմում է 61 տոկոս, Նուրսուլթան Նազարբաևի նկատմամբ ևս վստահության բարձր մակարդակ կա` 38 տոկոս։ Նրանք երկու առաջատարներն են ԱՊՀ պետությունների շրջանում մեր քաղաքացիների վստահության աստիճանով», – ասել է Աբրամովը` նշելով, որ 2010 թ.–ին Լուկաշենկոյի նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակը կազմում էր 16 տոկոս։

«Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վայելում է մեր քաղաքացիների միայն մեկ տոկոսի վստահությունը... Եթե 2010 թ.–ին երկրորդ տեղում էր Ուկրաինայի նախագահը (17 տոկոս), ապա հիմա մեր քաղաքացիների միայն մեկ տոկոսն է հայտարարում, որ Ուկրաինայի նախագահը վստահություն է առաջացնում ԱՊՀ երկրների մնացած նախագահների շրջանում», – նշել  է նա։
Ռուսալեզու բնակչության իրավունքները

Այն հարցին, թե ԱՊՀ ո՞ր երկրներում են առավել շատ ապահովված ռուսալեզու բնակչության իրավունքները, հարցվածների մեծ մասը կրկին նշել է Բելառուսն ու Ղազախստանը։

«Մենք տխուր միտում ենք նկատում Ուկրաինայում մեր քաղաքացիների նկատմամբ, 2010 թ.–ին գրանցվել է 17 տոկոս, որով նշվում էր, որ այդ երկրում պաշտպանված են ռուսալեզու բնակչության իրավունքները, և այս տարի այդ ցուցանիշը կազմել է միայն 2 տոկոս», – ավելացրել է Աբրամովը։

Ամփոփելով արդյունքները` Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հիմնադրամի վարչության նախագահը նշել է, որ Բելառուսն ու Ղազախստանը երկար տարիներ այս ուսումնասիրության առաջատարներն են, իսկ այս տարի նրանց առաջատար դիրքերը միայն ամրապնդվել են։

«Հայաստանն ու Ղրղըզստանը, որոնք մտադրություն են հայտնել առաջիկայում դառնալ ԵվրԱզԱԷ–ի անդամ, ամրապնդել են իրենց դիրքերը հասարակական կարծիքի վարկանիշում, սակայն` ոչ շատ։ Այսինքն` չի կարելի ասել, որ հասարակական կարծիքում կտրուկ շրջադարձ է տեղի ունեցել այդ երկրների նկատմամբ», – ավելացրել է Աբրամովը։ Նրա խոսքերով` երկրների մեծ մասը պահպանել են իրենց դիրքը հասարակական կարծիքի վարկանիշում, որը ֆիքսվել է նախորդ տարիներին, բացառություն է կազմում միայն Ուկրաինան։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: