487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
Ղազախստանը կվավերացնի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը Մոսկվայում կայանալիք հանդիպումից հետո
13:35
15 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղազախստանը կվավերացնի ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը դեկտեմբերի 23–ին Մոսկվայում կայանալիք հանդիպումից հետո, հաղորդվում է ՌԴ Կառավարության կայքում (դեկտեմբերի 14–ին Աստանայում կայացած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպման սղագրություն)։

«Հունվարի 1–ից մեր պետությունները կգործակցեն ԵՏՄ–ի շրջանակում... Եվ 23–ին Մոսկվայում հանդիպում կկազմակերպվի, մենք կվավերացնենք Հայաստանի անդամակցությունը։ Գուցե, Ղրղըզստանն այդ ժամանակ արդեն պատրաստ կլինի», – ասել է Նուրսուլթան Նազարբաևը։

Ինչպես նշել է Ղազախստանի նախագահը, չնայած դրամական արտահայտմամբ առևտրի նվազմանը, ապրանքաշրջանառության ֆիզիկական ծավալներն աճում են, զարգանում են համատեղ ձեռնարկությունները։

«Եվ երբ կլավանա գների կոնյունկտուրան, ցուցանիշները դրական փոփոխություն կգրանցեն։ Ընդհանուր մաքսային սահմանները, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը մեծ բարիք է մեր երկրների բնակչության համար», – ասել է Նազարբաևը։

Դեկտեմբերի 10–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ–ղազախական հարաբերությունների զարգացման հարցերն ու ԵՏՄ–ի շրջանակում նախատեսված համագործակցությունը։

ՀՀ ԱԺ–ն դեկտեմբերի 4–ի նիստի ժամանակ վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Դեկտեմբերի 10–ին փաստաթուղթը վավերացվել է ՌԴ Պետդումայի կողմից։  Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում նմանատիպ ընթացակարգերի ավարտից հետո Հայաստանը կդառնա ԵՏՄ–ի լիիրավ անդամ, որը կսկսի գործել 2015 թ.–ի հունվարի 1–ից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։