478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+30
Եղանակը Երևանում
Հայ
Դոլգովը «երկակի ստանդարտներ» է համարում ԵՄ–ի` թուրք լրագրողների պաշտպանությանն ուղղված ելույթը
11:25
15 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ ԱԳՆ–ի մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերի պատասխանատու Կոնստանտին Դոլգովը հետաքրքրվել է, թե ինչու՞ ԵՄ–ն, մտահոգվելով Թուրքիայում լրագրողների ձերբակալման կապակցությամբ, նմանատիպ իրավիճակում չի պաշտպանել ռուս թղթակիցներին Կիևում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«ԵՄ–ն մտահոգություն է հայտնել Թուրքիայում լրագրողների ձերբակալության կապակցությամբ։ Որտե՞ղ էր ԵՄ–ն, երբ Կիևի իշխանությունները ձերբակալում էին ռուս լրագրողներին», – գրել է նա Twitter–ի իր միկրոբլոգում։

Կիրակի Թուրքիայի ոստիկանության ստուգումների արդյունքում ձերբակալվել է 27 մարդ, որոնց թվում են Zaman խոշոր թուրքական թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլին, Samanyolu հեռուստաալիքի ղեկավար Հիդայեթ Քարաջան, նույն հեռուստաալիքի պրոդյուսերներ Սալիհ Ասլանն ու Էնգին Քոչը, հեռուստատեսային ծրագրերի սցենարիստ Մակբուլե Չամը, ինչպես նաև Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի դեպարտամենտի նախկին ղեկավար Թուֆան Էրգյուդերը և մի քանի գավառների ոստիկանության ավագ սպաներ։ Ստամբուլի գլխավոր դատախազ Հադի Սալիխօղլուի գրավոր հայտարարության մեջ ձերբակալվածները մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, փաստաթղթերի կեղծման և զրպարտանքի մեջ»։

Ավելի ուշ ԵՄ դիվանագիտական առաքելության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և հարևանության եվրոպական քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Խանը համատեղ հայտարարություն են հրապարակել, որում դատապարտել են Թուրքիայում լրագրողների ձերբակալությունը։ «ԵՄ–ն, ԱՄՆ–ի պես, շարունակում է երկակի ստանդարտներ ցուցաբերել մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում։ Դա պատիվ չի բերում ԵՄ–ին», – ավելացրել է Դոլգովը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: