484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Պաղեստինը դեկտեմբերի 17–ին բանաձևի նախագիծ կներկայացնի ՄԱԿ–ի ԱԽ
10:51
15 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործկոմի անդամ Վասել Աբու Յուսեֆը հայտարարել է, որ չորեքշաբթի` դեկտեմբերի 17–ին, Պաղեստինի ստեղծման մասին բանաձևի նախագիծը կներկայացվի ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Պաղեստինի ղեկավարությունը որոշել է այցելել Անվտանգության խորհուրդ` օկուպացիայի ավարտի մասին բանաձևի նախագծին կողմ քվեարկելու համար»,– Ֆրանս Փրես գործակալությունը մեջբերում է քաղաքական գործչի խոսքերը։

Միաժամանակ Masdark ռեսուրսը մեջբերում է Պաղեստինի ազգային ադմինիստրացիայի գլխավոր բանակցող Սայիբ Արիքաթի խոսքերը։ «Առաջիկա ժամերին ՄԱԽ–ի ԱԽ կներկայացվի 1967 թվականի սահմանների շրջանակում Պաղեստինի անկախ պետության ստեղծման մասին պաղեստինական արաբական բանաձևի նախագիծը, դա կարող է տեղի ունենալ նաև երկուշաբթի», – հայտարարել է Արիքաթը պետական պաղեստինական ռադիոկայանին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Պաղեստինը այլ արաբական երկրների աջակցությամբ պատրաստել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծը, որը սահմանում է մինչև 2016 թ.–ի նոյեմբեր պաղեստինական տարածքից իսրայելական զորքերի հեռացման կոնկրետ ժամկետները։ Պաղեստինական պետության մասին բանաձևի նախագիծը ՄԱԿ ԱԽ պետք է ներկայացնի Հորդանանը, որը մինչև 2015 թ.–ը ԱԽ–ի ոչ մշտական անդամ է։

Պաղեստինի ղեկավարությունը հույս ունի, որ ՄԱԿ–ի ԱԽ–ն կընդունի համապատասխան բանաձևը։ Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ պատրաստ  է աջակցել պաղեստինական տարածքների օկուպացման դադարեցման հստակ ժամկետների սահմանման մասին ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևի նախագծին։

Առաջիկա կիրակի Հռոմում տեղի կունենան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բանակցությունները` ուղղված Մերձավոր Արևելքում, մասնավորապես` Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակին։

Ավելի վաղ ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԳՎ–ի ընթացիկ նստաշրջանին` Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորը կեղծավորության մեջ է մեղադրել միջազգային հանրությանը, առաջին հերթին` եվրոպական երկրներին, որոնք աջակցում են պաղեստինական պետության ստեղծմանը։ «Միջազգային հանրությունը օգնության ձեռք է մեկնում ծայրահեղականներին և ազգայնամոլներին», – հայտարարել է նա։

Այսօրվա դրությամբ Պաղեստինը ճանաչվել է 135 երկրների կողմից։ Երկու տարի առաջ ՄԱԿ–ի ԳՎ–ն ձայների ճնշող մեծամասնությամբ Պաղեստինին կազմակերպության «դիտորդ պետության» կարգավիճակ էր տրամադրել և հաստատել էր 1967 թ.–ին Իսրայելի կողմից օկուպացված տարածքների սահմաններում, այսինքն` Հորդանան գետի արևմտյան ափին, Գազայի հատվածում և Արևելյան Երուսաղեմում պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը։ Իսրայելի իշխանությունները հրաժարվել են ընդունել բանաձևը և ՄԱԿ պաղեստինցիների դիմումը որակել են որպես միակողմանի քայլ, որը հակասում է փոխադարձ պայմանավորվածություններին և խոչընդոտում է բանակցային գործընթացին։ 

Պաղեստինը նաև Արաբական պետությունների լիգայի և ՅՈՒՆԵՍԿՕ–ի անդամ է։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: