478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+33
Եղանակը Երևանում
Հայ
Եվրամիությունը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը. Սարգսյան
21:36
12 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրամիությունը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, ուրբաթ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Երևանում գտնվող Լատվիայի  ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպման ժամանակ։

«Եվրամիությունը եղել է և շարունակում է մնալ Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, որի հետ փոխգործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա, և ինչպես ԵՏՄ անդամակցությունից առաջ, այնպես էլ հետո մեր երկիրը շարունակելու է զարգացնել եվրոպական օրակարգը, ձևավորել համագործակցության դաշտը նոր իրողությունների պարագայում»,–Սերժ Սարգսյանի խոսքից  հղում է արել երկրի ղեկավարի մամլո գրասենյակը:

Իր հերթին Ռինկևիչսը ընդգծել է, որ Լատվիան հասկանում և հարգանքով է վերաբերում ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը, նաև հասկանում է, որ դա որևէ ձևով չի խոչընդոտում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը և Լատվիայի՝ որպես Եվրամիության հաջորդ նախագահող երկրի, աջակցությունը այդ համագործակցության հետագա խորացման ու զարգացման գործում:

Հոկտեմբերի 10–ին Մինսկում ստորագրվել էր ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը, ՀՀ ԱԺ–ն և ՌԴ Պետդուման արդեն վավերացրել են պայմանագիրը։ Նախատեսվում է, որ պայմանագիրը կվավերացնեն նաև ԵՏՄ անդամ Բելառուսը և Ղազախստանը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։