478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+29
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում անցկացվել է Հայաստանի ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանի գրքի շնորհանդեսը
21:16
10 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի «Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ճակատագիրը նույնն է. հաղթել՝ սանձելով պատերազմը» գրքի հանդիսավոր շնորհանդեսը կայացել է չորեքշաբթի Երևանում` երկրի նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ։

«Գրքում ներկայացված են աշխարհաքաղաքական զարգացումների և Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին իմ մտքերը, քանի որ 2014 թվականը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաբարդ երկրորդ ժամանակահատվածն էր։ Առաջինը, անշուշտ, Կարիբյան ճգնաժամն էր, երբ աշխարհը կանգնած էր միջուկային պատերազմից մի քայլ հեռավորության վրա։ Այսօր մենք պետք է արտահայտենք մեր մտքերը, որ Հայաստանը պատահաբար չդառնա գերտերությունների շահերի բախման կետ»,– լրագրողներին ասաց Գեղամյանը։

Ըստ նրա, գիրքն ընդգրկում է հայ–ռուսական, հայ–իրանական և հայ–եվրոպական հարաբերություններին վերաբերող հարցեր։

«Հայաստանն այսօր յուրօրինակ կամուրջ է, որն ապացուցում է, որ անհաղթահարելի խնդիրներ չկան, և մարդիկ պետք է իրենց բարի կամքն արտահայտեն պատերազմից խուսափելու համար»,– ասաց պատգամավորը։

Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Իվան Վոլինկինն իր հերթին նշեց, որ գրքի շնորհանդեսը Հայաստանի խորհրդարանի` Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի վավերացումից հետո առաջին առանցքային միջոցառումն է։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին կայացած նիստի ընթացքում վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Դեկտեմբերի 10–ին փաստաթուղթը վավերացրել է ՌԴ Պետդուման։ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարաններում համապատասխան ընթացակարգերի ավարտից հետո Հայաստանը դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։

«Այս գիրքը կարելի է անվանել պարոն Գեղամյանի` մեկ տարվա աշխատանքի մասին հաշվետվություն, քանի որ գիրքը ներառում է Արտաշես Գեղամյանի ելույթներն ու հարցազրույցները 2014 թվականի սկզբից։ Կարծում եմ` գիրքը շատ կարևոր է և հետաքրքիր»,– ասաց դեսպանը։

Շնորհանդեսին ներկա են եղել, այդ թվում` Ազգային ժողովի խոսնակ Գալուստ Սահակյանը, Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտասահմանյան երկրների դեսպաններ և հայ մտավորականության ներկայացուցիչներ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: