481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանն աջակցեցին ՌԴ պետդումայի բոլոր խմբակցությունները
14:23
10 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ պետդումայի բոլոր խմբակցություններն աջակցել են ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությանը։ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացմանը կողմ է քվեարկել 441 պատգամավոր (Պետդումայում ընդհանուր առմամբ աշխատում է 420 պատգամավոր), մեկը դեմ է եղել, ձեռնպահներ չեն եղել։

ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին նշել է, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը նշանակալի իրադարձություն է։ Նա նշել է, որ լուծվել են բոլոր բախումները, այդ թվում նաև կապված ղարաբաղյան ճգնաժամի հետ։ Հայաստանը, նրա խոսքերով, ԵՏՄ է մտնում միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ Նրա խոսքերով` հանված են բոլոր խոչընդոտները, որոնք նախորդ տարվա վերջում բաժանում էին հայկական տնտեսությունը ԵՏՄ–ին անդամակցելու չափորոշիչներից։ Սլուցկին, ով ՌԼԴԿ–ի խմբակցության անդամ է, նշել է, որ լիբերալ–դեմոկրատներն աջակցում են այդ պայմանագրին։

Ներկայացնելով ՌԴ Կոմկուսի խմբակցության դիրքորոշումը` ԱՊՀ գործերով հանձնաժողովի անդամ Վասիլի Լիխաչյովը նշել է, որ Կոմկուսն աջակցում է այդ փաստաթղթին` ելնելով մի շարք չափորոշիչներից։ Նրա խոսքերով` այս փաստաթուղթը հաստուտում է միջազգային հանրության մեջ արդյունավետ գոյության Հայաստանի ժողովրդի ինքնիշխան  իրավունքը, այդ պայմանագիրն ամբողջությամբ համապատասխանում է ինտեգրման և գլոբալիզացման միտումներին, որոնք հիմնականն են գործող միջազգային կարգում։ Նրա խոսքերով` փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներին, ՄԱԿ–ի կանոնադրության սկզբունքներին։

ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ Օլեգ Լեբեդևը նշել է, որ «Եդինայա Ռոսիա» խմբակցությունը ևս աջակցում է այդ համաձայնագրին։ Նա նշել է, որ նախօրեին է վերադարձել Հայաստանից, որտեղ մասնակցել է Ռուս–հայկական ակումբի նիստին, որի ժամանակ քննարկվել է այդ պայմանագրի վավերացման հարցը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն վավերացրել է այդ պայմանագիրը պատգամավորների` աննախադեպ մեծ, ձայների գերակշռող թվով։ Նա նաև կոչ է արել Դումայի բոլոր պատգամավորներին աջակցել այդ պայմանագրին։

«Սպրավեդլիվայա Ռոսիա» խմբակցության անդամ Օլեգ Միլովը, ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը, նշել է, որ իր խմբակցությունը կողմ է քվեարկում ԵՏՄ—ին Հայաստանի անդամակցությանը և հայտարարում է, որ միշտ կողմ է քվեարկելու եղբայրական, բարեկամ ժողովուրդների հետ ինտեգրացիոն գործընթացներին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: