484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կպահպանի ինքնիշխանությունը ԵՏՄ–ին միանալուց հետո. Կրոտով
19:38
09 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը կպահպանի ինքնիշխանությունը Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո,  ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովի պետական դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովը։

«ԵՏՄ–ի մասին պայմանագրի վավերացումից հետո ԱՊՀ երկրներն այլընտրանք կունենան` կամ ԵՄ–ի հետ ասոցացված անդամակցության պայմանագիր ստորագրել վերջինիս լրիվ գերակշռությամբ, կամ հավասար պայմաններով մասնակցել ԵՏՄ–ին։ Հայաստանն ընտրել է երկրորդ տարբերակը` դրանով իսկ պահպանում է իր ինքնիշխանությունը»,– երեքշաբթի ասաց Կրոտովը Հայ–ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի IX նիստում։

Ըստ նրա` Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրի վավերացման ընթացքում հստակ ամրագրվել է, թե ինչ լիազորություններ են տրվել Հայաստանի կողմից ԵՏՄ–ին։

«Հայաստանի ինքնիշխանության պահպանման երաշխիքը Եվրասիական տնտեսական միության շրջանակում կոնսենսուսն է, իշխանության հավասար ներկայացուցչությունը։ Հաջորդ տարվա ընթացքում կկատարվի իշխանության վերաֆորմատավորում Եվրասիական տնտեսական հանձնաժողովում։ Հայաստանը կունենա նույնքան նախարարներ, որքան Ռուսաստանը, և նույնքան կշիռ»,– ասաց Կրոտովը։

Նա նշեց, որ հատկապես հավասարության և համաձայնության գաղափարի շուրջ են միավորվել ԵՏՄ անդամ երկրները, այսինքն այն, ինչ չկա մյուս կառույցներում։ Նույնը, Կրոտովի խոսքով, վերաբերում է լեզվի խնդրին։

«ԵՏՄ–ի ստեղծման իմաստը հավասար պայմաններ ստեղծելն է մեր երկրների բիզնեսի և քաղաքացիների համար, իսկ դրա համար պետք է գործի դնել ծառայությունների ընդհանուր շուկայում դրված պահուստները, որոնք առայժմ օգտագործվել են միայն 25 տոկոսով։ Թիվ մեկ խնդիր` արտոնագրերի փոխադարձ ճանաչում, ինչպես նաև մեր քաղաքացիների բժշկական և սոցիալական ապահովում այն երկրի մակարդակով, որտեղ նրանք աշխատում են»,– ասաց Կրոտովը։

Ըստ նրա` ԵՏՄ–ի կազմում Հայաստանը նաև ավելի մեծ իրավունքներ կունենա ԵՄ–ի հետ ինտեգրման գործում։

«Մենք ուղիղ ասում ենք, որ չի կարելի հակադրել եվրոպական և եվրասիական ինտեգրումը։ Մենք ցանկանում ենք ինտեգրվել Եվրոպայի հետ հավասար պայմաններով, որ Հայաստանը նույն իրավունքներն ունենա Եվրոպայի հետ համագործակցության, ինչպես Նորվեգիան։ Եվ դա կարելի է անել, եթե Հայաստանն ինտեգրվի ԵՏՄ–ի հետ։ Հայաստանն ինքնուրույն դա չի կարողանա»,– ասաց Կրոտովը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: