485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ի անդամակցությանն ուղղված բանակցային դիրքերն ավելի շահավետ են, քան ԵՄ–ի հետ ասոցացման դեպքում. փորձագետ
15:36
09 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ին անդամակցող երկրներն ավելի շահավետ բանակցային դիրքերում են, քան ԵՄ–ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրող պետությունները, երեքշաբթի ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Տարածաշրջանային կովկասյան անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող, «Կովկասյան համագործակցություն» կազմակերպության տնօրեն Նիկոլայ Սիլաևը։

«Կարծում եմ` ԵՏՄ–ին անդամակցող երկրներն առավելություններ ունեն բանակցային դիրքերում, քանի որ ԵՏՄ–ն նոր միավորում է, այն մեկնարկային փուլում է և ավելի փոքր է», – ասաց Սիլաևը։

Նրա խոսքով` եթե մի փոքր պարզ ներկայացնենք, ապա նշանակում է, որ ԵՏՄ–ին անդամակցող երկրները կարող են ավելի շատ պահանջներ ներկայացնել և ավելի շատ հավակնություններ ունենալ։

«Կարելի է ավելի անհատական և ավելի կենտրոնացված մոտեցում ակնկալել, քան եղել է Բրյուսելում այն երկրների հետ բանակցությունների ժամանակ, որոնց ԵՄ–ն Ասոցացման համաձայնագիր էր առաջարկում», – նշեց փորձագետը։

Սիլաևի խոսքով` Ռուսաստանը, նախաձեռնելով այդ միությունը, իր վրա ավելի շատ պատասխանատվություն է վերցնում, քան կաներ ԵՄ–ն` առաջարկելով ասոցացման ծրագիրը։

«ԵՄ–ն արդեն կայացել է, նա իր առջև եվրոպական ինտեգրման հաջողության կամ ձախողման հարց չի դնում։ ԵՄ–ի դիրքորոշումը հետևյալն է` ահա մեր առաջարկները, եթե դրանք ձեռնտու չեն, կարող եք չստորագրել։ Դա ակնհայտորեն նկատելի էր Ուկրաինայի դեպքում։ ԵՏՄ–ի դիրքորոշումն այն է, որ կառույցն առաջարկում է ինտեգրում և դրա ձեռքբերման լավագույն տարբերակների քննարկում», – ընդգծեց Սիլաևը։ Նրա խոսքով` ԵՏՄ–ի նման նախագծերը հարկավոր է գնահատել տասնամյակների հեռանկարում։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին կայացած նիստի ընթացքում վավերացրել է ԵՏՄ–ին երկրի անդամակցության պայմանագիրը։ Ավելի վաղ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն էր տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։