481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը լայնածավալ պատերազմ չի սկսի. փորձագետ
14:25
09 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանը լայնածավալ պատերազմի չի գնա, կարծում է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։

«Ադրբեջանն ակտիվացել է վերջին 2-3 տարում, ինչը հանգեցրել է էսկալացիայի աճի, սակայն Իլհամ Ալիևին հստակ հասկացրել են, որ լայնածավալ պատերազմն անհնար է»,– երեքշաբթի լրագրողներին ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով` Ադրբեջանը գիտակցում է, որ նման հնարավորություն իսկապես չկա, սակայն «պարտիզանական» քաղաքականություն է վարում, ինչը բնորոշ է ոչ թե ՄԱԿ–ի անդամ պետությանը, այլ` ահաբեկչական խմբավորմանը։

Ալավերդյանը կարծում է, որ հայ գերի Կարեն Պետրոսյանի մասնակցությամբ կադրերը հերթական անգամ ապացուցում են, որ Ադրբեջանը կրկնում է «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունները։

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը 2014 թվականի օգոստոսի 7-ին անցել էր Ադրբեջանի տարածք` չկողմնորոշվելով տեղանքում։ Ադրբեջանում նրան սկզբում լուսանկարել էին քաղաքացիական հագուստով, իսկ ավելի ուշ հրապարակվել էին լուսանկարներ, որտեղ Պետրոսյանի հագին զինվորական հագուստ է, իսկ ադրբեջանցի զինծառայողներն էլ ուղեկցում են նրան։ Բաքուն փորձում էր գերուն որպես «հայ դիվերսանտ» ներկայացնել։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Պետրոսյանը մահացել է «հանկարծակի»` սիրտ–անոթային սուր անբավարարությունիվ, Երևանում վստահ են, որ նրան տանջամահ են արել։

«Կարեն Պետրոսյանի գործը տրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, փորձաքննությունն է անցկացվում, և մենք հույս ունենք, որ համապատասխան արդյունքները կստանանք»,– ասաց Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի գործունեության նպատակը հայկական  կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրելն է։ «Մենք պետք է զգոն լինենք, քանի որ այդ երկիրը կշարունակի իր «ընդհատակյա» պատերազմը»,– ավելացրեց Ալավերդյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: