478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չի հրաժարվում արևմտյան երկրների հետ համագործակցությունից. պատգամավոր
16:17
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը, մտնելով Եվրասիական տնտեսական միություն, չի հրաժարվում արևմտյան երկրների հետ համագործակցությունից, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։

«Հայաստանն ընտրել է ԵՏՄ–ն, ինչն իրավաբանորեն արդեն ձևակերպված է` ԱԺ–ն ընդունել է համապատասխան որոշումը։ Սակայն դա չի նշանակում, որ մենք ամբողջովին հրաժարվում ենք Արևմուտքից, նրանց հետ համագործակցությունից և երկխոսությունից», – ասաց պատգամավորը։

Դավթյանի խոսքերով`Ռուսաստանի և ԵՄ–ի հետ հարաբերություններում «կամ...կամ» սկզբունքը Հայաստանին առաջարկել են Արևելյան Եվրոպայի որոշ երկրների առաջնորդներ։

«Մեղքի 90 տոկոսն ընկած է այն արևելաեվրոպական երկրների առաջնորդների վրա, որոնք, հեռանալով իրականությունից, նախկին խորհրդային հանրապետություններին առաջարկեցին «կամ...կամ» սկզբունքը», – ընդգծեց պատգամավորն` ավելացնելով, որ Երևանը կանգնած էր ընտրության առաջ և համապատասխան որոշում ընդունեց։

«Սակայն ես ուզում եմ հարցնել, թե ի՞նչ օգուտ ստացան ԵՄ–ից Ռումինիան, Բուլղարիան կամ Հունգարիան։ Մտնելով Եվրասիական միություն` այդ երկրները տնտեսական տեսակետից ոչ մի լավ բան չստացան», – ասաց Դավթյանը։

«Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն իր հերթին նշեց, որ ԵՏՄ–ին Հայաստանի միանալու պայմանագրի վավերացման գործընթացն անցել է առանց պատշաճ քննարկումների։

ՀՀ խորհրդարանը նախորդ հինգշաբթի կայացած նիստի ժամանակ վավերացրել է ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: