481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի սփյուռքի նախարարը Իսրայելի Քնեսեթին հորդորել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:35
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Եվրոպայի հրեական խորհրդարանի կազմակերպած «Աշխարհն առանց ցեղասպանությունների» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում հորդորեց Իսրայելի Քնեսեթին ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։

«Մենք պահանջում ենք ճանաչել ճշմարտությունը, որպեսզի պատմությունը երբեք ու ոչ մի տեղ չկրկնվի։ Եվ մենք չենք լռելու։ Կոչ եմ անում Քնեսեթին նմանատիպ քննարկումներ կազմակերպել, որպեսզի Իսրայելը համալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների ցուցակը, քանի որ դուք լավ հասկանում եք «ցեղասպանություն» բառի նշանակությունը»,– ասաց Հակոբյանը։

Նախարարը նաև վստահություն հայտնեց, որ վաղ թե ուշ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու է նաև Թուրքիան, «քանի որ ժողովրդավարության ալիքը նրան էլ է հասել»։

Եվրոպայի հրեական խորհրդարանի համանախագահ, ուկրաինական խորհրդարանի անդամ Վադիմ Ռաբինովիչն իր հերթին ընդգծեց, որ հրեաները շատ լավ գիտեն, թե ինչ է ցեղասպանությունն ու ազգի ոչնչացման փորձը։

«Մենք ամեն կերպ փորձում ենք սատարել Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման և ատելության հաղթահարման հարցում»,– ընդգծեց նա։

Լսումներին ներկա էր նաև Ուրուգվայի սենատի նախագահ Դանիլո Աստորին, ով իր խոսքում ընդգծեց, որ Ուրուգվայը միշտ ազատության, արդարության, խաղաղության և իրավական պետության հանդեպ հարգանքի գաղափարներն ամենից բարձր է դրել, այդ պատճառով էլ դարձել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը։

«Մենք ոչ միայն միշտ և ամենուրեք խոսում ենք Հայոց ցեղասպանության մասին, այլ նաև պայքարում ենք, որ այդ ողբերգությունը երբեք չմարի, որ երբեք չկրկնվի այն, ինչ բաժին է հասել հայ ժողովրդին»,– ընդգծել է նա։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր հերթին կարևորեց Հայոց ցեղասպանության ճանաչումը տարածքային անվտանգության համատեքստում։

«Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի մենք մեզ ավելի անվտանգ զգանք»,– նշել է նա։

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ Հայաստանի ԱԺ–ն մինչև 2015 թվականի մայիս–հունիսին կպատրաստի հայտարարության տեքստ, որով կդատապարտի ոչ միայն հայերի, այլ նաև Օսմանյան Թուրքիայում բնակվող հույների և ասորիների ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: