478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը թույլ կտա պահպանել անվտանգության գոյություն ունեցող ձևաչափը. Իսկանդարյան
21:47
05 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը թույլ կտա պահպանել անվտանգության գոյություն ունեցող ձևաչափը, ուրբաթ «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոյի եթերում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքերով` Միությանը Հայաստանի միացման նպատակն այն է, որպեսզի Ռուսաստանը պահպանի տարածաշրջանում ներկայության ձևաչափը`գոյություն ունեցող անվտանգության ձևաչափը։

Փորձագետն ընդգծեց, որ ընդունվել է քաղաքական որոշում, և այն վերաբերում է կոնկրետ քաղաքական իրականությանը կոնկրետ քաղաքական պահին։

«Ընտրություն միշտ կա, և այն չի անհետանա, եթե մենք որևէ տեղ մտնենք, անգամ եթե մտնենք ԵՄ կազմ։ Մենք ամենուր ձեռք ենք բերում և ամենուր կորցնում ենք, հարկավոր է ընտրել անվտանգության և ոչ անվտանգության միջև։ Գոյություն ունի կարմիր գիծ, որի վրայով չի կարելի անցնել, Թուրքիան ՆԱՏՕ–ի անդամ է, և վերջ, համապատասխանաբար` մեզ հարկավոր է անվտանգության ուրիշ սխեմա, և մնում է միայն ՀԱՊԿ–ն», – ասաց Իսկանդարյանը։

Նա նշեց, որ Հայաստանն ունի նաև չկարգավորված ղարաբաղյան հակամարտություն, այդ պատճառով ի տարբերություն, օրինակ, Մոլդովայի կամ Վրաստանի, Հայաստանը չկարողացավ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրել։

«Ղարաբաղը չկորցնելու համար մենք գնացինք որոշակի քաղաքական քայլերի, քանի որ միայն հակամարտության վերջնական լուծումից հետո միայն անվտանգության հարցն արդեն այնքան էլ հրատապ չի լինի», – ասաց Իսկանդարյանը։

ՀՀ խորհրդարանը դեկտեմբերի 4–ին վավերացրեց ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: