484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+15
Եղանակը Երևանում
Հայ
««Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցությունն առաջարկում է Հայաստանում նշել Ազգային միասնության օրը. պատգամավոր
20:20
05 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ««Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցությունն առաջարկում է դեկտեմբերի 1–ին Հայաստանում նշել Ազգային միասնության օրը, ասաց ՀՀԿ–ից պատգամավոր, ՍԻՄ կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը։

«Շնորհավորում եմ ազգային տոնի` Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման 25–ամյակի կապակցությամբ, որը դեռ պետական չէ, սակայն այստեղ հավաքվածներն այն պետական են համարում», – ուրբաթ ասաց Բաբուխանյանը` ելույթ ունենալով այդ հանդիսավոր տարեթվին նվիրված գիտամշակութային համաժողովի ժամանակ։

1989 թ.–ի դեկտեմբերի 1–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Լեռնային Ղարաբաղի ազգային խորհուրդը վերամիավորման մասին համատեղ որոշում ընդունեցին։

Բաբուխանյանի խոսքերով` Հայաստանի գործող Սահմանադրության համաձայն` ԼՂՀ–ն մեր երկրի անբաժանելի մասն է, քանի որ այն ներառված է Անկախության հռչակագրում։ Դեռևս 1989 թ.–ին Ղարաբաղի բնակիչները ստացան Հայկական ԽՍՀ–ի քաղաքացիություն, հետագայում նրանք ավտոմատ կերպով ստացան Հայաստանի քաղաքացիություն, սկսվեցին ինտեգրացիոն գործընթացներ տնտեսության, կրթության, առողջապահության և ուրիշ ոլորտներում։

«Հայ ժողովուրդը չպետք է թույլ կտա Հայաստանի և Ղարաբաղի բաժանում, ինչը շատ վտանգավոր  է և վնասակար։ Մինչև հիմա չի ընդունվել այնպիսի նորմատիվային ակտ, որը չեղյալ կդարձներ վերամիավորման մասին որոշումը», – ասաց Բաբուխանյանը։

Խոսելով Արցախի անկախության մասին` Բաբուխանյանը նշեց, որ Հայաստանը զիջումների է գնում Ադրբեջանի և միջնորդ երկրների նկատմամբ, քանի որ հայերը համաձայնում են անկախ պետություն ճանաչել իրենց երկրի մի մասը։

«Մենք պետք է ավելի շատ խոսենք Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորման մասին, իսկ քաղաքական ուժերը պետք է ավելի ակտիվ մասնակցեն այդ գործընթացին։ Մեր նպատակը չի կարող լինել ԼՂՀ–ի անկախության ճանաչումը, այլ միայն` Հայաստանի և Ղարաբաղի վերամիավորումը բոլոր մակարդակներում», – ասաց Բաբուխանյանը։

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը միացավ ««Սահմանադրական իրավունք» միություն» կուսակցության առաջնորդի առաջարկին` աջակցելով նրան իր քաղաքական ուժի անունից։

«Դեկտեմբերի 1–ին դրվեցին մեր ազգային միության հիմքերը։ Այսօր, ինչպես երբեք, մեզ անհրաժեշտ է այդ միասնությունը։ Եթե մենք չընտրենք այդ ուղին, կկորցնենք ամեն ինչ», – ասաց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։