481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչների ճնշող մեծամասնությունն աջակցում է երկրի մուտքին ԵՏՄ. ՀՀԿ
17:21
05 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական հասարակության ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) երկրի միանալուն, ուրբաթ խորհրդարանի ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նախօրեին ՀՀ խորհրդարանը վավերացրեց ԵՏՄ–ին երկրի միանալու պայմանագիրը։ Խորհրդարանական 6 խմբակցություններից 5–ը` իշխող ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, ՕԵԿ–ը, Դաշնակցությունն ու ՀԱԿ–ը, կողմ քվեարկեցին երկրի միանալուն ԵՏՄ–ին։ Դեմ քվեարկեց միայն «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունն ու մի քանի պատգամավորներ։

«Երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ ոչ միայն հասարակությունը, այլ նաև գրեթե բոլոր քաղաքական ուժերն աջակցում են այդ ինտեգրացիոն գործընթացին», – հայտարարեց Բաղդասարյանը։
Նրա խոսքերով` մուտքը ԵՏՄ ուղղված է Հայաստանի անկախության ամրապնդմանը։

«Չի կարող որևէ համաձայնագիր լինել, որը կսպառնար մեր անկախությանը։ Դա բացառված է», – ընդգծեց նա։

ԲՀԿ–ից պատգամավոր Միքայել Մելքումյանն իր հերթին ընդգծեց, որ հիմա Հայաստանն ԵՏՄ–ին այլընտրանք չուներ։

«ԵՏՄ մուտք չգործելն ավելի ռիսկային կլիներ` հաշվի առնելով ստեղծված գլոբալ քաղաքական իրավիճակը», – ընդգծեց նա։

Նրա խոսքերով` Հայաստանի ներկա արտադրական մշակույթը, մասնավորապես, ապրանքների որակն ուղղված է հենց ԵՏՄ–ի շուկային։

«Ռուսաստանն առանձին վերցրած մեր ամենախոշոր առևտրային գործընկերն է, և մեր տնտեսական հնարավորությունների ընդլայնման տեսակետից կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում մեզ անհրաժեշտ է այդ շուկան», – ավելացրեց Մելքումյանը։

Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն իր հերթին ընդգծեց, որ Հայաստանի առջև առաջին հերթին ծառացած է անվտանգության խնդիրը։

«Հայաստանի անվտանգությունն այսօրվա դրությամբ երաշխավորում են միայն ԵՏՄ–ն և ՀԱՊԿ–ն։ Հետևաբար` Հայաստանի ընտրությունը պատահական չէր։ Ակնհայտ է, որ աշխարհում բավականին բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել, և տնտեսությունը չի կարող չտուժել դրանից։ Այս ամենը ստիպում է ապրել համապատասխան ռեժիմում։ Եթե մենք չկարողանանք ֆիզիկական գոյություն ապահովել, ապա չենք կարողանա իրականացնել տնտեսական կամ մշակութային ծրագրեր», – ընդգծեց նա։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: