486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ–ում բողոքի ակցիաները հաստատում են, որ երկրում մարդու իրավունքների ապահովման համակարգում բացեր կան. ՌԴ ԱԳՆ
14:51
05 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ում ոստիկանների գործողությունների հետ կապված բողոքի ակցիաները հաստատում են այդ  երկրում մարդու իրավունքների ապահովման համակարգում առկա խափանումները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության հարցերով լիազոր ներկայացուցիչ Կոնստանտին Դոլգովը։

Այս շաբաթ Նյու Յորքի դատարանի ատենակալները որոշել են, ծխախոտի անօրինական առևտրի մեջ կասկածվող սևամորթ Էրիկ Գարներին ձերբակալելու պահին նրան խեղդամահ արած ոստիկան Դենիել Պանտալեոյին պատասխանատվության չեն ենթարկելու։ Արիզոնա նահանգի Ֆինիքս ամերիկյան քաղաքում ոստիկանության «սպիտակ» սպան երկու անգամ կրակել է 34–ամյա տղամարդու կրծքավանդակին, երբ նա ձեռքը տարել է գրպանի ուղղությամբ։ Ոստիկանը կարծել է, որ գրպանում կարող էր զենք լինել, բայց այնտեղ միայն դեղեր են եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դոլգովի խոսքով` «Նյու Յորքում և Արիզոնայում անկարգություններն ու ակցիաները հաստատում են ԱՄՆ–ում մարդու իրավունքների և ազատությունների ապահովման համակարգում մեծածավալ խափանումները»։ Նա նշեց, որ «իրավապահները բազմիցս հրավիրել են ամերիկյան իշխանությունների ուշադրությունն ԱՄՆ–ում ռասիզմի դրսևորումների հետ կապված իրավիճակի շտկման և այդ երկրում իրավակարգի մարմինների ներկայացուցիչների` էթնիկ փոքրամասնությունների իրավունքների ոտնահարման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությանը»։

«Փորձագետները վստահ են, որ Ֆերգյուսոնի և Նյու Յորքի ողբերգությունները «սառցաբեկորի» միայն գագաթն է։ ԱՄՆ գունավոր բնակչության ներկայացուցիչների նմանատիպ «ձերբակալությունների» իրական թիվն էապես ավելի մեծ կարող է լինել»,– գրել է Դոլգովը Twitter–ի իր միկրոբլոգում։ Դիվանագետն ընդգծել է, որ «մենք լսելով չէ, որ գիտենք ԱՄՆ–ում հանցագործություններ թաքցնելու կամ լռեցնելու դեպքերի մասին»։ «Առաջվա պես վստահ ենք, որ Վաշինգտոնին անհրաժեշտ է վճռական քայլեր ձեռնարկել  այդ չափազանց անբարենպաստ իրավիճակը շտկելու համար։ Դրա պահպանումն ավելի մեծ վնաս է հասցնում ԱՄՆ–ի իշխանությունների` «Ժողովրդավարության և մարդու իրավունքների օրինակ» ներկայացնող քաղաքականությանը»,– ասել է Դոլգովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: