486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին անդամակցումը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը. Պատգամավոր
21:27
04 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությանը միանալը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը, հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոկայանի եթերում։

Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում վավերացրեց Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության մասին պայմանագիրը։

Մեկնաբանելով քաղաքական ընդդիմախոսների փաստարկներն այն մասին, որ ԵՏՄ–ին միանալով Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը` Բաբուխանյանն ընդգծեց, որ ԵՏՄ–ն, նախևառաջ, ապահովում է Հայաստանի անվտանգությունը։

«Եթե դու անվտանգության մեջ ես, նշանակում է` ինքնիշխան պետություն ես, իսկ եթե քո անվտանգությունը խոցելի է, ապա ինչ  ինքնիշխանության մասին կարող է լինել խոսքը»,– ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ Հայաստանի անվտանգությունը սերտորեն կապված է Ռուսաստանի և ՀԱՊԿ–ի հետ, հետևաբար, «որքանով սերտ մենք կապված լինենք այդ համակարգերի հետ, այդքանով մեր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանված կլինի»։

Նա ընդգծել է, որ ԵՏՄ–ին միանալը ճակատագրական նշանակություն կունենա Հայաստանի տնտեսական զարգացման համար։

Ըստ նրա, գոյություն ունի միայն մեկ ռիսկ` «չկարողանալ իրագործել այն հնարավորությունները, երբ քեզ մեծ առաջընթացի հնարավորություն է տրված»։

«Շատ լուրջ փոփոխություն է կատարվում։ Ամենաշատը, ինչ մենք ստանում ենք, տնտեսական արտոնություններն են, երկրորդ մասը` աշխարհաքաղաքական արտոնությունները և երրորդը` քաղաքակրթական` արժեհամակարգը, մշակույթի զարգացումը, կրթության զարգացումը, հումանիտար ոլորտների առաջընթացը։ Մենք պետք է ժամանակին օգտվենք այդ հնարավորություններից»,– ավելացրել է նա։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: