478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը, Լիբիան և Մերձավոր Արևելքը
19:59
03 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ԵՄ–ի արտասահմանյան երկրների և անվտանգության քաղաքաիկանության գործերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամը, Լիբիայի, Մերձավոր Արևելքի իրավիճակը և ԵՄ–ԱՄՆ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ մոտ առաջին երկկողմ հանդիպումն է անցկացվել իմ` նոր պաշտոնը ստանձնելուց հետո։ Հատկապես ուրախ եմ, որ այն անցկացվել է Բրյուսելում... Անհամբերությամբ սպասում եմ Ձեզ Վաշինգտոնում այցելելու հնարավորությանը»,– մամուլի ասուլիսում ասել է Մոգերինին` դիմելով Քերիին։

«Մենք օրակարգի բոլոր հարցերի շուրջ (իսկ դրանք շատ են) լավ բանավեճ ունեցանք։ Հիմնականում կենտրոնացել ենք Եվրոպային շրջապատող երկրների վրա»,– նշել է Մոգերինին։ Ըստ նրա, ԱՄՆ–ի և ԵՄ–ի ներկայացուցիչները քննարկել են ուկրաինական ճգնաժամը, այն քայլերը, որոնք ԵՄ–ն որոշել է ձեռնարկել այդ ուղղությամբ վերջին շաբաթներին, ինչպես նաև հնարավոր քայլերը Մինսկի պայմանավորվածությունների կատարումն ապահովելու համար։ 

Մոգերինին հայտնել է, որ զրույցը նաև Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացի, Լիբիայի իրավիճակի մասին էր, քննարկվել է Անդրատլանտյան առևտրաներդրումային գործընկերությունը` ԵՄ դիվանագիտության ղեկավարն ասել է, որ Եվրամիությունը պատրաստ է «սերտ համագործակցության» և «բանակցությունների առաջխաղացման»։

Կիևի իշխանությունն ապրիլին Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիա է սկսել փետրվարյան հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ։ ՄԱԿ–ի տվյալներով` հակամարտության զոհ է դարձել ավելի քան 4.3 հազար խաղաղ բնակիչ, ավելի քան 10 հազար վիրավոր կա։ Ռուսաստանի և ԵԱՀԿ–ի միջնորդությամբ Ուկրաինան և Դոնբասի աշխարհազորայինները հրադադար են հաստատել սեպտեմբերի 5–ին։ Նոյեմբերի 2–ին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում Դոնբասի գնդակոծումներն ակտիվացել են, կողմերը միմյանց մեղադրում են Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: