485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ԵՏՄ–ին միանալուց հետո Հայաստանին մեկուսացում չի սպառնում. Շարմազանով
17:44
03 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանին մեկուսացում չի սպառնում, չորեքշաբթի ասաց խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ԵՏՄ–ին Հայաստանի միացման մասին պայմանագրի քննարկման ընթացքում։

 Ըստ նրա, ցանկացած միությանը միանալուց առաջ իշխանությունները կշռում են բոլոր դրական և բացասական հետևանքները։

«Գործնականում գլոբալ աշխարհում չկան որոշումներ, որոնք կհանգեցնեին միայն դրական արդյունքների։ ԵՏՄ–ին միանալու մասին որոշումից առաջ Հայաստանի իշխանությունները մանրամասն ուսումնասիրել են բոլոր հնարավոր հետևանքները»,– ասաց Շարմազանովը։

Նա նշեց, որ այդ հարցը շատ կարևոր է երկրի հետագա զարգացման համար, սակայն պետք չէ գերագնահատել բոլոր հնարավոր հետևանքները։

Դրական գործոնների թվում նա նշեց Հայաստանի համար 170 մլն դոլարանոց շուկա դուրս գալու հնարավորությունը, գազի գնումներն արտոնյալ 189 դոլար գնով, ոչ թե շուկայական` 400-500 դոլարով։

«Այսօր նույնիսկ նման ցածր գինը ծանր բեռ է բնակչության համար։ Եթե ինչ–որ մեկն այլ տարբերակ ունի, առաջարկեք, պետք չէ պոպուլիզմով զբաղվել»,– ասաց Շարմազանովը։

Նա նշեց նաև, որ Հայաստանը նավթամթերքներ է ներկրում առանց 30–տոկոսանոց մաքսատուրքի, իսկ առաջին անհրաժեշտության 720 տեսակի ապրանքների մաքսատուրքերը չեն բարձրանա։ 

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին, ապա, Շարմազանովի խոսքով, Ռուսաստանը Հայաստանին զենք ու ռազմատեխնիկա է տրամադրում ներքին, գործարանային գներով, ինչը շատ կարևոր է անվտանգության ապահովման կարիք ունեցող երկրի համար, և դա այլընտրանք չունի։ Նա ընդգծեց նաև, որ քաղաքական տեսանկյունից Հայաստանը շարունակում է պահպանել իր ազատությունն ու անկախությունը, քանի որ միանալով ցանկացած կազմակերպության, լինի դա ՆԱՏՕ–ն, ՄԱԿ–ը կամ ԵՄ–ն, պետությունները չեն կորցնում իրենց անկախությունը։

«Հայաստանը չի մեկուսանա ԵՏՄ–ին անդամակցելուց հետո, ի՞նչ մեկուսացման մասին է խոսոը, եթե մենք մտնում ենք 170 մլն դոլարի շուկա։ Բացի այդ, ԵՅՄ ներկայացուցիչները և այդ երկրների դեսպանները հայտնում են, որ պատրաստ են համագործակցել Հայաստանի հետ, առավել ևս, որ Երևանն արգելք չի սահմանել Արևմուտքի և ԵՄ–ի հետ համագործակցության նկատմամբ»,– ասաց Շարմազանովը։

Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է ուրբաթ, երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: