481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ խորհրդարանի խոսնակը մի շարք հանդիպումներ է անցկացրել ամերիկացի կոնգրեսականների հետ
13:21
03 Դեկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, նախօրեին Միացյալ Նահանգների Կոնգրեսում առանձին հանդիպումներ է ունեցել Կոնգրեսի անդամներ Լինդա Սանչեսի, Ադամ Շիֆի, Դեվիդ Սիսիլինի և Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի հետ, հաղորդում է ԼՂՀ խորհրդարանի մամուլի ծառայությունը։
     
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներին՝ Արցախին վերաբերող հարցերն ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաև ներկայացրել Արցախի և տարածաշրջանի վերջին զարգացումները։
   
Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Կոնգրեսի անդամների անաչառ և համարձակ դիրքորոշումն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, մասնավորապես, հուլիս-օգոստոս ամիսներին և նոյեմբերի 12-ին ադրբեջանական կողմի կազմակերպած սադրանքներին արագ արձագանքումը և դատապարտումը:
        
Հանդիպումների ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Միացյալ Նահանգների և Արցախի միջև հարաբերությունների ընդլայնման հեռանկարներին, կարևորել քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև քննարկել սոցիալական ծրագրերի իրականացման հնարավորությունները։
       
Նույն օրն ԱՄՆ Կոնգրեսում տեղի է ունեցել ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումը: Հանդիսավոր երեկոն կազմակերպել էին Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը, ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը, Միացյալ Նահանգներում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ու Ամերիկայի հայկական համագումարը:

Միջոցառմանը մասնակցել են մի շարք կոնգրեսականներ, ովքեր իրենց ելույթներում շնորհավորել են ԼՂՀ ժողովրդին և միջոցառման մասնակիցներին, անդրադարձել պետականաշինության ժողովրդավարական ընթացակարգերին և անկախ պետականության կառուցման գործում Արցախի ձեռքբերումներին: Կոնգրեսականների ելույթներում գերակշռում էր Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման անհրաժեշտության շեշտադրումը:
         
Միջոցառմանը ելույթ են ունեցել նաեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը և ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Երեկոյին մասնակցում էին Վաշինգտոնի և մերձակա նահանգների հայ համայնքի ներկայացուցիչներ։
         
Իր ելույթում Ղուլյանը, մասնավորապես, ընդգծել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության հաստատման միակ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումն է և անվտանգության միջազգային երաշխիքներով նրան օժտելը:

Հանդիպումներին և միջոցառումներին ԼՂՀ ԱԺ նախագահին ուղեկցում են ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը և ԼՂՀ ԱԳՆ միջազգային կառույցների ու հումանիտար համագործակցության վարչության պետ Արմինե Ալեքսանյանը:
ԼՂՀ խոսնակի վաշինգտոնյան հանդիպումները շարունակվում են: –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: