487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պատրաստ է մասնակցել ՆԱՏՕ–ի նոր առաքելությանը. պատգամավոր
18:07
02 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պատրաստ է մասնակցել ՆԱՏՕ–ի նոր առաքելությանը Աֆղանստանում, երեքշաբթի խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` ամփոփելով ՆԱՏՕ–ի խորհրդարանական վեհաժողովի` նոյեմբերի 21-24-ը Հաագայում անցկացված նիստի արդյունքները։

ՆԱՏՕ-ի առաքելությունը, որը կրում Է «Վճռական աջակցություն» (Resolute Support) անվանումը, Աֆղանստանում կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից՝ ԱՄՆ-ի և դաշինքի գծով նրա դաշնակիցների գործողությունների ռազմական փուլի ավարտից հետո: Ինչպես ավելի վաղ հայտնել էին դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչները, Աֆղանստանի անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) զորակազմի փոխարեն, որի առավելագույն թվաքանակը եղել Է 139 հազար, 2015 թվականի սկզբին երկրում կտեղաբաշխվի շուրջ 12 հազար մարդ: Առաքելությունը լինելու Է ոչ մարտական. ՆԱՏՕ–ական զինծառայողները կկարողանան պաշտպանվել, սակայն անվտանգության աֆղանական ուժերի հետ միասին մարտական գործողությունների մեջ չեն ընդգրկվի: 

Նահապետյանի խոսքով` 2014 թվականի դեկտեմբերից անվտանգության միջազգային ուժերն այլևս չեն գործի  Աֆղանստանի տարածքում, առաքելության նոր ձևաչափ կլինի, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել Հայաստանը։

«2014 թվականի դեկտեմբերից Հայաստանը հաստատել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելությունը շարունակելու հայտը և պատրաստ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել նոր ձևավորված նպատակների գործում` աջակցություն տարբեր կառույցների ձևավորման գործում, խորհրդատվություններ, ուսուցում և տեխնիկական աջակցություն անվտանգության ազգային ուժերի ձևավորման հարցում»,– ասաց Նահապետյանը։

Հայաստանը միջազգային խաղաղապահ առաքելությունների է մասնակցում 2004 թվականից։ Այս պահին հայ խաղաղապահները տեղակայվել են Աֆղանստանում, Կոսովոյում և ՄԱԿ–ի հովանու ներքո առաքելություն են իրականացնում Լիբանանում։-0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։