478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Պաղեստինը երկրորդ անգամ որպես հրեական պետություն չի ճանաչի Իսրայելը. ՌԴ–ում պաղեստինցի դեսպան
16:46
02 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Պաղեստինը չի ճանաչի Իսրայելը որպես հրեական պետություն, քանի որ արդեն ճանաչել է ավելի քան 20 տարի առաջ, Sputnik–ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Ֆաեդ Մուստաֆան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանը հիշեցրել է, որ 1993 թվականի սեպտեմբերին Պաղեստինն ու Իսրայելը փոխադարձ ճանաչման մասին նամակներ են փոխանակել` ուղերձների այդ շարքը ստորագրել են իսրայելցի վարչապետ Իցհակ Ռաբինը և Պաղեստինի ազատագրման կազմակերպության ղեկավար Յասեր Արաֆաթը։ Միաժամանակ, Պաղեստինը ճանաչել է Իսրայելն այն սահմաններով, որոնք գոյություն են ունեցել մինչև 1967 թվականի վեցօրյա պատերազմը։ 

«Ինչու՞ մենք պետք է նրանց ճանաչենք երկու անգամ։ Եթե նրանք ցանկանում են իրենց Հրեական պետություն կոչել կամ ինչ–որ այլ անունով, իրենց գործն է, բայց մենք պարտավոր չենք ընդունել այդ նոր սահմանումը։ Մենք արդեն ճանաչել ենք Իսրայելը 1993 թվականին և այդ հարցին վերադառնալն անիմաստ ենք համարում»,– ասել է դիվանագետը։

Հրեական պետության մասին հիմնական օրենքի նախագիծն արժանացել է իսրայելական կառավարության հավանությանը նոյեմբերի վերջին և կուղղվի Կնեսետի քննարկմանը։ Այդ փաստաթուղթը հաստատում է Իսրայելի կարգավիճակը որպես հրեական ժողովրդի պետություն, իսկ հրեաներին` որպես միակ ժողովուրդ, որն ազգային ինքնորոշման  իրավունք ունի այդ պետության սահմաններում։

Նախագիծը տարբեր կերպ ընկալեցին պատգամավորները։ Մի շարք ընդդիմադիրներ լուրջ քննադատությամբ հանդես եկան` նշելով, որ Իսրայելում, բացի հրեաներից, ապրում են այլ ժողովուրդների հարյուր հազարավոր ներկայացուցիչներ` արաբներ, դրուզներ և այլն։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: