477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՆԱՏՕ–ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են և առաջիկայում կզարգանան. Պատգամավոր
14:08
02 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա են, երեքշաբթի խորհրդարանի ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` ամփոփելով Հաագայում նոյեմբերի 21–24–ը կայացած Դաշինքի Խորհրդարանական Վեհաժողովի նիստի արդյունքները։

Նրա խոսքերով, հաշվի առնելով համագործակցության գոյություն ունեցող ծրագրերը` առաջիկայում կստեղծվեն ավելի շատ հնարավորություններ` փոխհարաբերությունները զարգացնելու համար։

«Հայաստանն ունի բացառիկ կարգավիճակ` լինելով ԵԱՀԿ անդամ երկիր, շարունակում է զարգացնել իր գործընկերային հարաբերությունները ՆԱՏՕ–ի հետ, մասնակցում է խաղաղարար առաքելություններում, ունի անհատական գործընկերության ծրագիր, որը բարեփոխումներ է նախատեսում տարբեր ոլորտներում, ինչը վկայում է փոխհարաբերությունների բարձր մակարդակի մասին», – ասաց Նահապետյանը։

Նա նաև նշեց, որ նիստի շրջանակում քննարկվել են Դաշինքի հետ գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև` Հայաստանում Rose Routհ սեմինարի կազմակերպման հարցերը։

Նահապետյանի խոսքերով` իրականացրած աշխատանքները բավականին արդյունավետ էին։

«Խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում գործընկերների հետ, և ես ցանկանում եմ նշել, որ այդ նիստի ընթացքում մենք հաջող բանավեճեր ենք ունեցել և հասել ենք ներկայացված զեկույցներում` Հայաստանի համար շահավետ ձևակերպումների ընդունմանը», – ասաց Նահապետյանը։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: