487.42
-0.56
573.79
-3.88
8.14
+0.05
+10
Եղանակը Երևանում
Հայ
Անհրաժեշտ է պայքարել ոչ թե Հայոց ցեղասպանության ճանաչման համար, այլ դրա ժխտման քաղաքականության դեմ. փորձագետ
21:11
01 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանությունը անհրաժեշտ է ընդունել ոչ թե որպես ապացույցներ պահանջող փաստ և պայքարել ոչ թե դրա ճանաչման, այլ այդ հանցագործության ժխտման դեմ, երկուշաբթի «Սպուտնիկ–Արմենիա» ռադիոյի եթերում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը` մեկնաբանելով Բոլիվիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։

«Բոլիվիայի փաստաթուղթը փոքր–ինչ տարբերվում է ավելի վաղ ընդունված փաստաթղթերից նրանով, որ այնտեղ ոչ միայն ընդունվում և դատապարտվում է Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև նշվում է նաև աշխատանքի շատ ճիշտ ուղի` հարկավոր է պայքարել ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ դրա ժխտման քաղաքականության դեմ», – ասաց Մանուկյանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոլիվիայի երկու պալատներն օրինագիծ են ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման վերաբերյալ։ Ինչպես նշել է Բոլիվիայի խորհրդարանի սենատոր Սոնյա Գուարդիա Մելգարը, Բոլիվիայի ժողովուրդն ու իշխանությունները ոչ միայն իրենց աջակցությունն են հայտնում հայ ժողովրդին արդարության համար պայքարի հարցում, այլ նաև դատապարտում են 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտման ցանկացած դրսևորում։

Մանուկյանի խոսքերով` եթե դասակարգվեն պետությունները, որոնք ավելի վաղ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ապա կարելի է տեսնել, որ այնտեղ եղել են որոշակի պատճառներ, որոնք առաջին հերթին կապված են մեծ հայկական համայնքի առկայության հետ, սակայն Բոլիվիայի դեպքում այդ տարրը բացակայում է։

«Ինձ համար, չնայած դա կարող է փոքր–ինչ իդեալականացված մոտեցում թվալ, սա առաջին մարդասիրական, մաքուր ճանաչումն է, որն անհրաժեշտ է մարդկության և քաղաքակրթության համար, և ոչ մի շահ չի հետապնդում», – նշեց փորձագետը։

Փորձագետի խոսքերով` մյուս կողմից հարկավոր է նշել Արգենտինայում ՀՀ դեսպանատան լավ աշխատանքը (Բոլիվիայում ՀՀ դեսպանատուն չկա):

«Ինչ վերաբերում է Թուրքիայի գործողություններին, ապա հարկավոր է նշել, որ Բոլիվիայում իշխանության ղեկին են ձախակողմյան ուժերը, որոնք իրենց ներկայացնում են որպես ամերիկյան իմպերիալիզմի և գլոբալիզացիայի հակառակորդներ։ Նախագահ Էվո Մորալեսը, Կուբայի և Վենեսուելայի նախագահներ Ֆիդել Կաստրոյի և Ուգո Չավեսի հետ միասին, ձախ հակագլոբալիզմի ղեկավար է համարվել։ Թուրքիան ընկալվում է որպես ԱՄՆ–ի դաշնակից, որը թիվ 1 իմպերիալիստական պետությունն է, այդ պատճառով նրա բողոքները ոչ մի նշանակություն չեն ունենա», – ընդգծեց Մանուկյանը։

Փորձագետի խոսքերով` Բոլիվիայի օրինագիծը շատ կարևոր է նաև այն պատճառով, որ բավականին երկար ժամանակ Ցեղասպանության ճանաչումներ չեն եղել առանձին երկրների խորհրդարանների և իշխանության այլ մարմինների կողմից։

Վերջին անգամ Ցեղասպանությունը ճանաչվել է Շվեդիան 2010 թ.–ի մարտի 11–ին։

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: