483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի պատգամավորները կողմ չեն Հայաստանի նախագահին իմպիչմենտ հայտարարելու նախաձեռնությանը
16:17
01 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանի պատգամավորները կողմ չեն ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը Հայաստանի նախագահին իմպիչմենտ հայտարարելու վերաբերյալ։

Ինչպես նշեց Փաշինյանը, նա նախապատրաստել է նախագահին իմպիչմենտ հայտարարելու որոշման նախագիծը և առաջարկել, որ այն քննարկվի արտահերթ կարգով ընթացիկ նստաշրջանի ընթացքում, ինչի համար անհրաժեշտ է պատգամավորների 44 քվե հավաքել։

Սակայն, ինչպես նշեց պատգամավորը, նախաձեռնության տակ միայն երեք պատգամավոր է ստորագրել, որոնցից մեկը հենց փաստաթղթի հեղինակն է, ինչպես նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Ալիկ Արզումանյանը։

«Ափսոսանքով ցանկանում եմ նշել, որ չի հաջողվել հավաքել արտահերթ կարգով նախաձեռնության քննարկման համար քվեների անհրաժեշտ թիվը, սակայն այն կմնա խորհրդարանի շրջանառության մեջ, և որոշ լրացումներից հետո մենք կներկայացնենք փաստաթուղթը որպես օրենսդրական նախաձեռնություն, որ հարցը քննարկվի հանձնաժողովներում խորհրդարանի նիստի օրակարգում ընդգրկելու համար»,– ասաց Փաշինյանը լրագրողներին։

Նա նշեց, որ գիտակցում էր, որ նախաձեռնությունը չի կարող քվեարկությունն անցնել, սակայն իմպիչմենտի հարցն արդիական է մնում։

Ըստ նրա, նման նախաձեռնությունը պայմանավորված է քաղաքական դաշտում առկա անորոշությամբ, բացի այդ, նախագահի իմպիչմենտի հարցն ընդգրկված էր նրա նախընտրական ծրագրում։

Պատգամավորը նշեց նաև, որ մտադիր է լիարժեք օգտվել սեփական նախաձեռնություններն առաջ տանելու համար կանոնակարգով նախատեսված բոլոր լիազորություններից, միաժամանակ պատրաստ է սատարել նմանատիպ այլ նախաձեռնության, եթե այն առաջարկի քաղաքական այլ ուժ կամ գործիչ։

Ինչպես նիստի ընթացքում նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, փաստաթուղթը ներկայացվել է բարդ ժամանակահատվածում, երբ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների և սահմանին առկա լարվածության ֆոնին։

«Այն, որ նախաձեռնությանը կողմ են ընդամենը երեք պատգամավորներ 131–ից, վկայում է այն մասին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը համընդհանուր վստահություն է վայելում»,– ասաց Գեղամյանը։ -0-

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: