480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ–ն հետաձգել է «Պոնտացի հույների, ասորիների, եզդիների և այլ ժողովուրդների ցեղասպանության դատապարտման մասին» օրինագծի քննարկումը
15:43
01 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկուշաբթի օրակարգից հետ է կանչել  «Պոնտացի հույների, ասորիների, եզդիների և այլ ժողովուրդների ցեղասպանության դատապարտման մասին» օրինագծի քննարկումը։ 

Օրինագիծը ներկայացվել է համապատասխան հանձնաժողովի դիտարկմանը, սակայն դրական եզրակացություն չի ստացել և լուրջ բանավեճերի պատճառ է դարձել։

Բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները կոչ են արել պատգամավորին հետ կանչել փաստաթուղթը, «քանի որ այն լրամշակում է պահանջում և բազմաթիվ փաստաբանական և պատմական անճշտություններ է պարունակում»։

Ինչպես նշեց օրինագծի հեղինակը, հաշվի առնելով գործընկերների առաջարկությունները` նա հետ է կանչում օրինագիծն այն պայմանով, որ պատգամավորները ներկայացնեն իրենց առաջարկությունները և փոփոխությունները, որոնք կընդգրկվեն փաստաթղթի վերջնական տարբերակում։

«Ցեղասպանության ճանաչման հարցը կարևոր է Հայաստանի համար, քանի որ թուրք իշխանությունները մինչ օրս շարունակում են հայերի և հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը»,– ասաց Փոստանջյանը։

Օրինագծի հեղինակը նշեց, որ պատրաստ է շտկումներ կատարել, որոնք կներկայացնեն իր գործընկերները փաստաթղթի կատարելագործման և դրա վերջնական ընդունման համար։

Այս կապակցությամբ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ պատգամավորները ողջունում են այդ օրենսդրական նախաձեռնությունը, սակայն փաստաթուղթը ներկայացվել է ոչ լիարժեք ձևաչափով։

«Մենք նմանատիպ փաստաթուղթ ենք պատրաստում և հայկական խորհրդարանի առանձին հայտարարությունն Օսմանյան կայսրությունում 1994-1920 թվականներին առանձին ժողովուրդների, այդ թվում` պոնտացի հույների, եզդիների, ասորիների նկատմամբ իրականացրած ցեղասպանությունների վերաբերյալ»,– ասաց Շարմազանովը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: