484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
-1
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը հեռատեսական է համարել Թուրքիայի դիրքորոշումը, քանի որ ՌԴ–ի դեմ պատժամիջոց չի սահմանել
14:27
28 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռատեսական է անվանել Թուրքիայի դիրքորոշումը, որը պատժամիջոցներ չի սահմանել ՌԴ–ի դեմ, և դրական է գնահատում Անկարայի` ՌԴ–ին մսի, կաթի, ձկան, մրգի և բանջարեղենի արտահանումն ավելացնելու մտադրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

ՌԴ–ի և Արևմուտքի հարաբերությունները վատացել են Ուկրաինայի իրավիճակի պատճառով։ ԵՄ–ն և ԱՄՆ–ն հուլիսի վերջին առանձին ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներից անցել է ռուսական տնտեսության նպատակային հատվածներին ուղղված քայլերի։ Դրանց ի պատասխան Ռուսաստանը սահմանափակել է պարենամթերքի ներկրումն այն երկրներից, որոնք նրա նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել` ԱՄՆ–ի, ԵՄ պետությունների, Կանադայի, Ավստրալիայի և Նորվեգիայի դեմ։

«Բարձր ենք գնահատում Թուրքիայի` ինքնուրույն ընդունած որոշումները, այդ թվում` Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցության հարցերի վերաբերյալ։ Թուրք գործընկերները չեն զոհել իրենց շահերը ինչ–որ օտար քաղաքական հավակնությունների պատճառով։ Կարծում եմ, որ իսկապես մտածված և հեռատեսական հաշվարկ է»,– ասվում է Պուտինի` Անադոլու թուրքական լրատվական գործակալության հետ գրավոր հարցազրույցում` դեկտեմբերի մեկին Թուրքիա կատարելիք այցից առաջ։ 

«Ձեր կառավարության դիրքորոշումը նոր հորիզոններ է բացում երկկողմ ապրանքաշրջանառության ավելացման համար, նախևառաջ, սննդամթերքի ռուսական շուկայում ազատված տեղերը թուրք գյուղատնտեսներով համալրելու համար։ Դրական ենք վերաբերում նաև Ռուսաստանին մսամթերքի, կաթնամթերքի և ձկնամթերքի, մրգի և բանջարեղենի մատակարարումների ավելացման հարցում»,– ասել է նախագահը։

Նա հույս ունի, որ կողմերին կհաջողվի ավելացնել փոխադարձ առևտրի ծավալը, որակապես նոր մակարդակի դուրս բերել ներդրումային համագործակցությունը։ «Արդեն խոսել ենք Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այն մասին, որ հեռանկարում մենք կարող ենք ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի»,– նշել է Պուտինը։

2013 թվականին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 32.7 մլրդ դոլար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։
20:26
27 Նոյեմբերի 2017
Հանրապետության քաղաքացիները կզգան Հայաստան–ԵՄ համաձայնագրի օգուտը. Սվիտալսկի
Հայաստանի քաղաքացիները ժամանակի ընթացքում կզգան Հայաստան–Եվրամիություն համաձայնագրի օգուտը։
19:29
24 Նոյեմբերի 2017
Հայաստանն ու ԵՄ–ն ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը. ԼՐԱՑՎԱԾ
Փաստաթուղթը ձևավորում է նոր հարթակ Հայաստան–ԵՄ քաղաքական և տնտեսական համագործակցության ամրապնդման համար: