484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի նկատմամբ համաշխարհային հանրության անտարբերությունը կհարվածի նրա սեփական շահերին. պատգամավոր
16:15
26 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության գոտում տեղի ունեցող միջադեպերի նկատմամբ համաշխարհային հանրության անտարբերությունը կհարվածի նրա իսկ շահերին, չորեքշաբթի ասաց ՀՀԿ–ից ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը` մեկնաբանելով ադրբեջանցի զինվորականների կողմից ղարաբաղյան ուղղաթիռի խոցումը։
ԼՂՀ ՊՆ–ն նոյեմբերի 12–ին տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խոցել են Ղարաբաղի ՄԻ–24 ուղղաթիռը, որը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում, և ուղղաթիռի կախոցի վրա ոչ մի սպառազինություն չէր եղել։ Շաբաթ օրը ԼՂՀ ՊՆ ԶՈւ–ի զինծառայողները հատուկ օպերացիայի ընթացքում տարհանել են ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները։ Հատուկ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան։

«Եթե մենք ավելի վաղ խոսում էինք այն մասին, որ նմանատիպ արատավոր դիրքորոշումը կհանգեցնի հակամարտության շարունակությանը, ապա այսօր ցանկանում եմ նշել, որ համաշխարհային հանրությունը կտուժի նմանատիպ վերաբերմունքից», – չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։

Նրա խոսքերով` անհասկանալի է, թե ինչու են միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ցանկացած խախտումից հետո  կոչով դիմում երկու կողմերին։

«Եթե համաշխարհային հանրությունը չի ցանկանում մտածել մեր տարածաշրջանի անվտանգության մասին, ապա նրանք պետք է հասկանան, որ այս իրավիճակը կարող է անդրադառնալ նաև նրանց անվտանգության վրա», – ասաց Մինասյանը։

Նա նշեց, որ եթե հակամարտության գոտում պատերազմ սկսվի, ապա ոչ մի երկիր չի կարող մի կողմ քաշվել, անգամ այն պետությունները, որոնք այս պահին չեն ցանկանում ընդունել Ադրբեջանի մեղքը։

«Նավթ/գազամուղների եկամուտներից օգտվող բոլոր երկրները կզրկվեն նման հնարավորությունից», – նշեց պատգամավորը։

Նրա խոսքերով` հայկական կողմը երկար տարիներ պնդում էր շփման գծում տեղի ունեցող ցանկացած միջադեպի միջազգային քննություն անցկացնելու և դիպուկահարներին այդ գոտուց հանելու հարցում։

«Սակայն Ադրբեջանին հաջողվում է տարբեր միջոցներով հետ պահել միջազգային հանրությանը այդ քայլերից», – ավելացրեց Մինասյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: