484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը ՆԱՏՕ–ին, ԵԱՀԿ–ին և ՄԱԿ–ին խնդրել է քննարկել ՌԴ–ի ու Աբխազիայի համագործակցությունը. Թբիլիսի
14:14
26 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Վրաստանը խնդրել է ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի և ՆԱՏՕ–ի անվտանգության խորհրդում դիտարկել Ռուսաստանի և Աբխազիայի դաշնակից և ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրման փաստը, չորեքշաբթի ասել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան երկուշաբթի երկու երկրների դաշնակից և ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել։ Այդ փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորում, այդ թվում` երկու պետությունների զորքերի միավորված խմբավորման ստեղծման օգնությամբ, որոնք կենթարկվեն միավորված հրամանատարության։

Պայմանագիրը կերաշխավորի նաև Աբխազիայի սոցիալական ստանդարտների բարձրացումը, այդ թվում` կենսաթոշակային ապահովման, բժշկական և սոցիալական պաահովագրության, առողջապահության, կրթության, գիտության աշխատողների աշխատավարձերի ավելացումն ու այդ չափանիշների փուլային բարձրացումը մինչև ռուսական մակարդակ։

«Նախանցյալ օրը մենք պահանջել ենք ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստ գումարել, որպեսզի այդ հարցը (պայմանագրի ստորագրումը` խմբ.) քննարկվի։ Բացի այդ, մենք խնդրեցինք, որ այդ թեման քննարկվի միջազգային մակարդակով այնպիսի կազմակերպություններում, ինչպիսին են ԵԱՀԿ–ն, ՆԱՏՕ–ն և այլ ձևաչափերով, որտեղ կա այդ հնարավորությունը»,– ասել է Մարգվելաշվիլին չորեքշաբթի Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ համատեղ ճեպազրույցում։

Վրացական պետության ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանի հետ հակամարտությունների խաղաղ կարգավորման այլընտրանքային ոչ մի տարբերակ չկա, սակայն, նրա խոսքով, Վրաստանը ցանկանում է «ինտերնացիոնալացնել բանակցային գործընթացը»։ Նա կարևորել է Ժնևյան բանավեճերի անցկացումը, որտեղ վրացի և ռուս դիվանագետները կարող են քննարկել առկա խնդիրները։

2008 թվականի օգոստոսի 26–ին Ռուսաստանը ճանաչել է Վրաստանի տարածքում ընդգրկված և վաղուց անկախություն պահանջող  Հարավային Օսեթիայի և Աբխազիայի ինքնիշխանությունը։ Դա տեղի է ունեցել օգոստոսի սկզբին Ցխինվալի դեմ վրացական ագրեսիայից հետո։ Ռուսաստանի ղեկավարները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ երկու վրացական նախկին ինքնավարությունների անկախության ճանաչումն արտացոլում է առկա իրողությունները և վերանայման ենթակա չէ։ -0-

 

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։