480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների հուղարկավորությունը
18:25
25 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի Եռաբլուրում տեղի է ունեցել նոյեմբերի 12–ին ադրբեջանցի զինվորականների կողմից խոցված ղարաբաղյան ուղղաթիռի անձնակազմի անդամների հուղարկավորության արարողությունը։

ԼՂՀ ՊՆ–ն նոյեմբերի 12–ին տեղեկացրել էր, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խոցել են Ղարաբաղի ՄԻ–24 ուղղաթիռը, որը ուսումնամարզական թռիչք էր իրականացնում, և ուղղաթիռի կախոցի վրա ոչ մի սպառազինություն չկար։ Շաբաթ օրը ԼՂՀ ՊՆ ԶՈւ–ի զինծառայողները հատուկ օպերացիայի ընթացքում տարհանել են ուղղաթիռի անձնակազմի անդամների մարմինները։ Հատուկ օպերացիայի ընթացքում ոչնչացվել է երկու ադրբեջանցի զինծառայող։ Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան։

Հուղարկավորության արարողությանը մասնակցել են Հայաստանի և ԼՂՀ–ի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Մովսես Հակոբյանը, Հայաստանի և Ղարաբաղի ԶՈւ ղեկավարության ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

«Մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի, լեյտենանտ Ազատ Սահակյանի մահը ադրբեջանական իշխանությունների հերթական անխոհեմ և անպատասխանատու գործողությունների հետևանքն է», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Օհանյանի խոսքով` հակառակորդը պետք է հասկանա, որ ոչնչացնելով ուղղաթիռը կամ սպանելով զինվորներին, փորձելով թիկունքից հարվածել հայկական բանակին` միշտ էլ դիմահար ուժեղ հարված է ստանալու:

Նա ավելացրել է, որ պաշտոնական Բաքուն պետք է իր ժողովրդի առաջ պատասխան տա սեփական բանակում գրանցված մարդկային կորուստների համար օգոստոսին, նոյեմբերին և նրա կողմից ծավալված ղարաբաղյան պատերազմի ողջ ընթացքում։ «Սակայն քաղաքական ղեկավարության անհեռատես քայլերի համար վճարում է ժողովուրդը, դա նրանց խնդիրն է։ Մեզ մոտ հիմա սուգ է զոհվածների կապակցությամբ և հպարտության զգացում` նման օդաչուների և զինվորների համար», – ընդգծել է Օհանյանը։

Նրա խոսքով` Բաքվում պետք է հասկանան, որ փորձելով մահ տարածել Լեռնային Ղարաբաղի հողի վրա, որի անվտանգության երաշխիքը Հայաստանի Հանրապետությունն է, նրանք մոտեցնում են հատուցման ժամը։

«Հինգ օր առաջ Եռաբլուրում ՀՀ առաջին հանրապետության պաշտպան Սեպուհի աճյունասափորը հուղարկավորելուց հետո պարզ էր, որ մենք հաստատակամ ենք բոլոր նրանց հետ վերադարձնելու հարցում, ովքեր ընկան Հայաստանի անկախության համար: Խոսքը առաջին հերթին վերաբերում էր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի միջդիրքային տարածությունում գտնվող մեր օդաչուների աճյուններին», – ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։

Նոյեմբերի 20–ին XIX դարավերջի և XX դարասկզբի հայկական ազատագրական շարժման գործիչ Սեպուհ Զորավարի (Արշակ Ներսիսյան) աճյունն ամփոփվել է Եռաբլուրում։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: