486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը կարող է լքել ԵԽԽՎ–ն 2015թ.–ին, եթե նրա լիազորությունները կրկին սահմանափակեն
10:15
25 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսական պատվիրակությունը կարող է լքել Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, եթե վերջինս կրկին կողմ քվեարկի նրա լիազորությունների սահմանափակմանը 2015 թվականին, հայտնում է «Իզվեստիա» թերթը։

Նախօրեին ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին, գրում է թերթը, հիշեցրել է, որ տարեցտարի հունվարին վեհաժողովն անցնում է յուրաքանչյուր խորհրդարանական այն պատվիրակության լիազորությունների հաստատման գործընթացը, որը նրան պաշտոնապես իրավունք է տալիս աշխատելու ԵԽԽՎ շրջանակներում։ Ըստ նրա` հավանականություն կա, որ Ռուսաստանի լիազորությունները ԵԽԽՎ շրջանակում կասկածի տակ կդրվեն, եթե հիշենք վեհաժողովի ապրիլյան բանաձևը։

«Ինձ դժվար է պատասխանել ՌԴ ամբողջ պատվիրակության անունից։ Իմ անձնական կարծիքն է, որ ԵԽԽՎ-ի` մեր լիազորությունների սահմանափակման կրկնակի որոշման դեպքում, հավանաբար, պետք է կասկածի տակ դնել այդ կազմակերպությանը մեր մասնակցության նպատակահարմարությունը։ Եթե հիշում եք, ապրիլին բազմաթիվ պատգամավորներ և սենատորներ արդեն տվել են այդ հարցը` արժե՞, արդյոք, մնալ այն հարթակում, որն օգտագործվում է Ռուսաստանին հարվածելու համար»,– պարբերականը մեջբերում է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմի Ջաբարովի խոսքը։

ԵԽԽՎ ռուսական պատվիրակության ղեկավար, Պետդումայի միջազգային քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովն «Իսվեստիային» հայտարարել է, որ գլխավոր քարտուղարը, ով պատասխանատու է վեհաժողովի աշխատանքի կազմակերպչական մասի համար, նմանատիպ հայտարարություններ անել չի կարող։ Ռուսական պատվիրակության լիազորությունների ճակատագրի մասին որոշումը կընդունի ոչ թե Վոյցեխ Սավիցկին, այլ վեհաժողովի բոլոր պատգամավորները, նշել է Պուշկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։