486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
Լիտվայի նախագահը խոստացել է օժանդակել Ուկրաինային ժամանակակից բանակի ստեղծման հարցում
15:43
24 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նվոոստի–Արմենիա/. Լիտվան ցանկանում է ռազմական փորձ փոխանցել ուկրաինացի զինվորականներին ժամանակակից բանակի ստեղծման հարցում և կհրավիրի նրանց ուսուցման, երկուշաբթի հայտնեց Կիևում Լիտվայի`աշխատանքային այցով գտնվող նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։

Գրիբաուսկայտեն և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն որպես համանախագահներ երկուշաբթի մասնակցել են Լիտվայի և Ուկրաինայի նախագահների խորհրդի յոթերորդ նիստին, որտեղ քննարկվում էր Կիևին տրվող աջակցությունը բարեփոխումների անցկացման հարցում և տարածաշրջանի անվտանգության ապահովումը։

«Ժամանակակից բանակի ստեղծման հարցում Լիտվայի կուտակած փորձը փոխանցելու հարցում ծրագրվում է Լիտվայի ռազմական ակադեմիայում ավելի մեծ թվով ուկրաինացի զինվորականներ ներգրավել, համատեղ զորավարժություններ անցկացնել։ Բացի այդ, ծրագրվում է ավարտել լիտվա–լեհ–ուկրաինական եռակողմ ռազմական բրիգադի ստեղծումը»,– Գրիբաուսկայտեի խոսքն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը Պորոշենկոյի հետ հանդիպման արդյունքներով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Լիտվայի նախագահն ընդգծեց, որ Ուկրաինայի համար շատ կարևոր է չհապաղել և կատարել ԵՄ–ի հետ ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի դրույթները և անհրաժեշտ այլ բաևեփոխումներ։ Նախագահների հանդիպմանը քննարկվել են նաև էներգետիկ անվտանգության հարցեր։ Գրիբաուսկայտեն նշել է, որ Լիտվան կարող է էներգետիկ անկախության բարձևացման, ավելի մրցունակ և թափանցիկ էներգետիկ շուկայի ստեղծման իր փորձը կիսել։

Կողմերը նաև քննարկել են երկկողմ համագործակցության և առևտրային կապերի ամրապնդման հարցեր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ: