486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանացիները կողմ են «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ իրականացվող ավիագրոհներին, գերմանացիները` ոչ. հարցում
13:17
24 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի կազմում ներառված Բրիտանիայի բնակիչների կեսից ավելին ողջունում է ԻՊ–ի դիրքերի ուղղությամբ իրականացվող ավիագրոհները։ Միաժամանակ դաշինքում ներառված Գերմանիայի բնակիչների երկու երրորդը դեմ է, որ իրենց ռազմաօդային ուժերը մասնակցեն հատուկ գործողություններին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սրանք British Polling Council–ում ընդգրկված ICM Research ընկերության հարցման տվյալներն են։ Հարցումն անցկացվել է 2014թ.–ի նոյեմբերի 8–16–ը Գերմանիայում, Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում։ Հարցմանը մասնակցել է 2987 մարդ։ Յուրաքանչյուր երկրում այն ներկայացված է` ըստ հարցման մասնակցի սեռի, տարիքի և բնակության վայրի։

2014թ.–ի սեպտեմբերին` Ուելսում կայացած ՆԱՏՕ–ի գագաթնաժողովից հետո, հայտարարվեց, որ ԻՊ–ի դեմ պայքարի միջազգային կոալիցիա է ստեղծվում։ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Դանիայի, Իտալիայի, Կանադայի, Լեհաստանի, Թուրքիայի և Ֆրանսիայի արտգործնախարարներին և պաշտպանության նախարարներին միանգամից առաջարկվել էր ընդգրկվել  կոալիցիայի կազմում, որը գլխավորում է ԱՄՆ–ն։ Վաշինգտոնի տեղեկատվության համաձայն` կոալիցիայում այս պահին ներառված է ավելի քան 60 պետություն։ Կոալիցիայի ուժերն ավիագրոհներ են իրականացնում Իրաքում և Սիրիայում խմբավորման դիրքերի վրա։ Միաժամանակ սիրիական իշխանությունները նման օպերացիայի անցկացման թույլտվություն չեն տվել։

Ըստ հարցման արդյունքների` հարցված եվրոպացիների ուղիղ կեսը կողմ է, որ իրենց երկիրը մասնակցի Սիրիայում և Իրաքում ԻՊ–ի դեմ իրականացվող ավիագրոհներին։

Առավել ագրեսիվ են տրամադրված Մեծ Բրիտանիայի բնակիչները, որտեղ ԻՊ–ի դիրքերի վրա իրականացվող ավիագրոհներին աջակցում է հարցվածների 65 տոկոսը։ Հակառակ կարծիք ունեն Գերմանիայի բնակիչները, որտեղ հարցվածների 61 տոկոսը դեմ է ավիագրոհներին և միայն 35 տոկոսն է պատրաստ աջակցել։

Ֆրանսիայում 19 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։ Բրիտանացիները ևս կողմ են, որ ԻՊ–ի դեմ իրականացվող ռազմական գործողությունները տեղափոխվեն ցամաքային փուլ` 53 տոկոսը «կողմ է» արտահայտվել, իսկ 12 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Գերմանացիները նախկինի պես խաղաղության կողմնակից են։ Հարցվածների երեք քառորդը դեմ է ցամաքային օպերացիային։ Ֆրանսիայի բնակիչների կարծիքը կիսվել է գրեթե հավասար մասերի։ Հարցվածների 41 տոկոսը կողմ է, որ իրենց զինվորները մասնակցեն ցամաքային առաքելությանը, 38 տոկոսը դեմ է։

Բացի այդ, հարցված եվրոպացիների 60 տոկոսը մտավախություն ունի, որ Սիրիայում և Իրաքում ԻՊ–ի դեմ իրականացվող ռազմական գործողություններում իրենց երկրների մասնակցության պատճառով ԵՄ–ի նկատմամբ արմատական իսլամիստների սպառնալիքները կարող են ավելանալ։

Ֆրանսիայում բնակչության միայն 45 տոկոսն է համոզված, որ իսլամիստների վտանգը կաճի, Մեծ Բրիտանիայում սպառնալիքի հնարավոր ավելացման հետ համաձայն է բնակիչների 66 տոկոսը, Գերմանիայում` քաղաքացիների 68 տոկոսը։

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը «խալիֆայություն է» հռչակել այս տարվա ամռանը Սիրիայի և Իրաքի գրավված տարածքներում։ ԻՊ–ն առավել մեծ թափ է ստացել Սիրիայի տարածքում իրականացրած գործողությունների ժամանակ, որտեղ պատերազմել է կառավարական ուժերի դեմ և ամենադաժան կազմակերպություններից մեկի համբավ է ստացել։ Գրոհայինների գործողությունների հետևանքով զոհվել է մի քանի հազար խաղաղ բնակիչ, հարյուր հազարավոր մարդիկ դարձել են փախստականներ և ևս մի քանի հազարը գերության մեջ է հայտնվել։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: