+1
Եղանակը Երևանում
Հայ
ՌԴԿԿ–ում առաջարկել են խզել դիվանագիտական հարաբերությունները Լիտվայի հետ և պատժամիջոցներ սահմանել նախագահի խոսքի պատճառով
16:07
21 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴԿԿ խմբակցության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կոլոմեյցևն առաջարկել է խզել դիվանագիտական հարաբերությունները Լիտվայի հետ և պատժամիջոցներ սահմանել այդ երկրի նախագահի` Ռուսաստանի հասցեին արված «լկտի» խոսքերի պատճառով։

Պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինն առաջարկել է այդ հայտարարությունն ուղարկել Պետդումայի դիտարկմանը կանոնակարգին համապատասխան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Լիտվայի նախագահ Դալի Գրիբաուսկայտեն տեղական ռադիոկայանին տված հարցազրույցում ուկրաինական իրադարձությունների ֆոնին Ռուսաստանն անվանել է «ահաբեկիչ երկիր» և կոչ է արել օժանդակել ուկրաինական ներկայիս իշխանություններին, այդ թվում ռազմական առումով։ Ռուսական ԱԳՆ–ում հայտարարել են, որ այդ հայտարարությունները միայն բարդացնում են ուկրաինական ճգնաժամի որոշումների որոնումը։

«Լիտվայի նախագահի երեկվա անընդունելի հայտարարության առիթով առաջարկում եմ միջազգային գործերի կոմիտեին հայտարարություն նախապատրաստել, իսկ հնարավոր է` Լիտվայի դեմ պատժամիջոցների անհրաժեշտության մասին որոշում և, կարող է, նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման մասին որոշում»,– ուրբաթ ասել է Կոլոմեյցևը Դումայի նիստում։
«Անընդունելի է, երբ երկրի նախագահն այդպիսի լկտի և ցինիկ արտահայտություններ է անում»,– ասել է պատգամավորը։

Խոսնակն առաջարկել է այդ առաջարկությունը քննարկել «սահմանված կարգով»։

Արտերկրում ռուսական դիվանագիտական ներկայացուցիչների նշանակումն ու հետ կանչումը երկրի նախագահի արտոնությունն է` համապատասխան կոմիտեների կամ խորհրդարանական հանձնաժողովների հետ խորհրդատվություններից հետո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։