478.04
+0.15
564.85
-3.12
8.3
-0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Կիպրոսի պատգամավորները կմիավորեն միջազգային հարթակներում Թուրքիայի քաղաքականության դիմակայմանն ուղղված քայլերը
18:37
20 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Կիպրոսի պատգամավորները կմիավորեն միջազգային հարթակներում Թուրքիայի քաղաքականության դիմակայմանն ուղղված քայլերը, հինգշաբթի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։

«Թուրքիան բարբարոսաբար ներխուժեց Կիպրոս և գրավեց Կիպրոսի տարածքների մի մասը, և մինչ օրս կիպրոսցիները շարունակում են պայքարը»,–ասաց Սահակյանը։

Նա ընդգծեց, որ Կիպրոսն ու Հայաստանը մեծ և ուժեղ պետություններ չեն համարվում իրենց շահերը միջազգային կառույցներում ինքնուրույն պաշտպանելու համար, սակայն ուժեղ կամք ունեն, և հենց այդ պատճառով էլ երկու երկրների մոտեցումների ու ջանքերի համախմբման անհրաժեշտություն կա։

Սահակյանի խոսքով` Կիպրոսի պատվիրակության այցի շրջանակում հարցերի լայն շրջանակ է քննարկվել, այդ թվում` միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության վերաբերյալ։

«Մենք կփորձենք շուտով մոդելավորել միջազգային հարթակներում փոխադարձ աջակցության և Թուրքիային դիմակայելու մեր մոտեցումները»,– ասաց Սահակյանը։

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն իր հերթին նշեց, որ հայերն ու կիպրոսցիները անքակտելի կապերով են կապված, երկուսն էլ ծանր ապրումներ են ունեցել և տուժել Թուրքիայի գործողություներից։

«Արդեն քառասուն տարի է` Թուրքիան շարունակում է Կիպրոսի տարածքների օկուպացիան` անտեսելով ՄԱԿ–ի բոլոր բանաձևերն ու միջազգային նորմերը»,– ասաց Օմիրուն։

Այս համատեքստում նա ընդգծեց երկու երկրների խորհրդարանների համագործակցության և Թուրքիայի նման դիրքորոշմանը դիմակայելուն ուղղված ջանքերի համատեղումը։

«Միավորելով մեր ջանքերը միջազգային տարբեր հարթակներում, այդ թվում ԵԽԽՎ–ում` մենք կարող ենք ստիպել Թուրքիային հարգել միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները»,– ասաց Օմիրուն։

Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, իսկ 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ փակվել է հայ-թուրքական սահմանը: Պետության միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, մասնավորապես, Անկարայի` ղարաբաղյան խնդրում ադրբեջանական կողմի դիրքորոշմանը սատարելու և Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ Թուրքիայի սուր արձագանքի հետ։

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարելավումը 2008 թվականի աշնանը նախաձեռնեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին  «Դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը», որոնք պետք է հաստատվեին երկու երկրի խորհրդարաններում: Սակայն 2010 թվականի ապրիլի 22–ին Սարգսյանը հրաման ստորագրեց հայ–թուրքական արձանագրությունների գործընթացի սառեցման մասին` հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը։ Արձանագրությունների վավերացման հարցը սառեցված վիճակում է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:20
26 Սեպտեմբերի 2017
Մեծ Բրիտանիայի եվրահարցերով պետնախարարը կժամանի Երևան
Մեծ Բրիտանիայի` Ամերիկայի և Եվրոպական հարցերով պետնախարար Ալան Դունկանը սեպտեմբերի 26–28–ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կժամանի Երևան։
11:21
26 Սեպտեմբերի 2017
Իրաքյան Քուրդիստանում քաղաքացիների 93%-ն «այո» է ասել անկախացմանը
Նախօրեին անկախության հարցով հանրաքվե է անցկացվել Իրաքյան Քուրդիստանում։
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան: