486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և ԵՄ երկրների հարաբերությունները չեն փոխվի. փորձագետ
15:30
19 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի`Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու կապակցությամբ Երևանի և ԵՄ երկրների միջև հարաբերությունները երկկողմ մակարդակով չեն փոխվի, կարծում է Եվրոպական աշխարհաքաղաքական ֆորումի (ԵԱՖ) տնօրեն, քաղաքագետ Մարատ Տերտերովը։

«Երկկողմ մակարդակով ոչինչ չի փոխվի։ ԵՄ 28 պետություններ երկկողմ մակարդակով կպահպանեն դիվանագիտական և լավ հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև այդ մակարդակով նպատակը ոչ թե Բրյուսելի դիրքորոշումը պահելն է, այլ սեփական ազգային և բիզնես–շահերն առաջ տանելը»,– ասաց Տերտերովը «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հետ առցանց զրույցում։

Ըստ նրա, Երևանը եվրոպական երկրների համար հանգիստ, համեմատաբար խաղաղ գործընկեր է։ «Ինչ–որ բան կարող է փոխվել, եթե փոխվի Հայաստանի դիրքորոշումը ԵՏՄ–ին նրա մասնակցության հարցում»,– նշեց փորձագետը։

Պատասխանելով այն հարցին, թե Երևանը կարո՞ղ է շահավետ օգտագործել ԵՏՄ–ի մասնակցությունը և ԵՄ–ի հետ առևտրային առանձնահատուկ հարաբերությունները, մասնավորապես, GSP+ ռեժիմն իր տնտեսության զարգացման համար` Տերտերովը պատասխանեց, որ ԵՄ–ն Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերը չէ։

«Հայաստանը հիմնականում առևտուր է իրականացնում Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի հետ։ Ոչ պաշտոնապես առևտուր է իրականացվում Թուրքիայի հետ։ ԵՄ–ի հետ առանձնահատուկ առևտրային հարաբերություններ Հայաստանը չունի, թեև լավ առևտրային հարաբերություններ ունի ԵՄ առանձին անդամ երկրների հետ»,– ընդգծեց փորձագետը։

Մասնավորապես, նրա խոսքով, գոյություն ունի 90–ականներին ստորագրված ռազմավարական գործընկերության պայմանագիրը, և նմանատիպ պայմանագրեր Բրյուսելն ունի բոլոր երկրների հետ։

«Ի դեպ, «Արևելյան գործընկերությունը» Հայաստանում ուղիղ խոշոր ներդրումների իրականացմանը։ Բայց, ինչպես տեսնում եմ, Հայաստանում կան բազմաթիվ հարցեր նաև ԵՏՄ–ի անդամակցության տնտեսական հեռանկարների վերաբերյալ»,– ավելացրեց փորձագետը։

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը մայիսին ստորագրել և արդեն վավերացրել են 2015 թվականի հունվարի 1–ից Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, հոկտեմբերի 10–ին Մինսկում պայմանագրին է միացել նաև Հայաստանը։

Միջազգային քաղաքականության արդիական հարցերով զբաղվող փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են «Արդիական հարցեր հայկական մեդիայի համար» նախագծի շրջանակում։

«Ռեգիոն» (Հայաստան) հետազոտական կենտրոնի նախագծին օժանդակում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։ -0-


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: