478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսության պատրաստակամության մասին
09:49
19 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ամփոփելով Բրյուսել կատարած իր այցի արդյունքները, կարևորել է Ռուսաստանի հետ երկխոսության շարունակումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք կարողացանք ուղիղ երկխոսություն սկսել Ռուսաստանի հետ և պատրաստ ենք շարունակել այն։ Սակայն մենք սկզբունքային կլինենք տարածքային ամբողջականության հարցում և չենք գնա փոխզիջումների, քանի որ խոսքը մեր տարածքների մասին է»,- հայտարարել է Ղարիբաշվիլին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, որի ձայնագրությունը տեղադրված է վարչապետի Facebook-ի պաշտոնական էջում։

Միաժամանակ վարչապետը նշել է, որ «Վրաստանը երկու տարվա ընթացքում կարողացավ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա լարվածությունը հասցնել նվազագույնի»։

Ըստ «Նովոստի-Գռուզիա» գործակալության տվյալների` Ղարիբաշվիլին ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ Վրաստանն այսօր զգալի առաջընթաց ունի ՌԴ-ի հետ առևտրային հարաբերություններում, սակայն չկա որևէ առաջընթաց քաղաքական հարցերում։

«Մենք Ռուսաստանի հետ քաղաքական հարցերում իրական առաջընթաց չունենք, սակայն պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը։ Մենք ունենք Եվրամիության լիակատար աջակցությունը և պետք է ավելի շատ աշխատենք` ունենալու համար ավելի շատ միասնականության և ավելի քիչ ներքին դիմակայություն», — ասաց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: