486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-8
Եղանակը Երևանում
Հայ
Դաշնակցությունն առայժմ չի կողմնորոշվել ԵՏՄ–ին Հայաստանի միանալու պայմանագրի քվեարկության հարցում
15:34
17 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ հեղափոխական դաշնակցությունն առայժմ չի կողմնորոշվել ԵՏՄ–ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի քվեարկության հարցում, երկուշաբթի լրագրողներին հայտնեց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Ուրբաթ Հայաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 10–ին ստորագրված պայմանագրի դրույթները ճանաչեց երկրի Հիմնական օրենքին համապատասխան։ Գործող կարգի համաձայն` փաստաթուղթը պետք է ուղղվի խորհրդարանի վավերացմանը։

Միաժամանակ, Ռուստամյանը կարևորեց Հայաստանի միացումը ԵՏՄ–ին, նախևառաջ, երկրի անվտանգության ապահովման հարցում։

«Մենք միշտ ասել ենք, որ դրական ենք գնահատում ԵՏՄ–ի հետ համագործակցությունը, քանի որ Հայաստանի համար դա կենսականորեն կարևոր հարց է։ Վաղուց ենք հասկացել, որ այդ համագործակցությունը մեր անվտանգության կարևոր բաղադրիչն է»,– ընդգծեց նա։

Խոսելով ԵՏՄ–ին միանալու հնարավոր ռիսկերի մասին, որոնք, մասնավորապես, կապված են հայկական դրամի արժեզրկման և բանկային համակարգի գործունեության հետ, պատգամավորն ընդգծեց, որ ցանկացած կառույցին միանալը որոշակի ռիսկեր է պարունակում։

«Մենք չպետք է մտահոգվենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից ավելի, քան ռուսները։ Չեմ կարծում, թե դրանց հետևանքով Ռուսաստանը կդադարի կարևոր խաղացող լինել համաշխարհային ասպարեզում»,– ընդգծեց պատգամավորը։

ԵՏՄ–ին միանալու վերաբերյալ համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: