486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Մերկելը կոչ է արել համաշխարհային քաղաքականության մեջ հրաժարվել ազդեցության կատեգորիաներով առաջնորդվելու տարբերակից
12:24
17 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, Սիդնեյում տեղի ունեցած ելույթի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայում տիրող իրավիճակ և կոչ արել միջազգային հարաբերություններում հրաժարվել ազդեցության տերմիններով մտածելու տարբերակից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Չի կարելի թույլ տալ, որպեսզի գերիշխի հին մտածելակերպը, ազդեցության տեսությունների տերմիններով մտածելակերպը, երբ խախտվում է միջազգային իրավունքը: Ես համոզված եմ, որ այն չի հաղթի», - Մերկելի խոսքն է մեջբերում  Ֆրանս Փրես գործակալությունը:

Ռուսական կողմն ավելի վաղ բազմաթիվ անգամ կոչ էր արել արևմտյան գործընկերներին հրաժարվել արգելափակող մտածելակերպից: Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ելույթ ունենալով ՄԱԿ–ի ԳՎ-ի 69-րդ նստաշրջանում, նշել էր, որ « գոյություն ունի հակասություն բոլորի համար ընդհանուր մարտահրավերներին համարժեք պատասխաններ մշակելու համար կոլեկտիվ, գործընկերային գործողությունների անհրաժեշտության և գերիշխելու, արգելափակող հին մտածելակերպի վերստեղծման հարցում մի շարք պետությունների ձգտման միջև, որը հիմնված է զորանոցային կարգապահության և «յուրային-օտար» վնասակար տրամաբանության վրա»: ՌԴ-ն ավելի վաղ նաև առաջարկում էր համաձայնեցնել եվրոպական անվտանգության պայմանագիրը, որտեղ կարտացոլվեր անվտանգության անբաժանելիության սկզբունքը, երբ ոչ մի պետություն իրավունք չի ունենա սեփական անվտանգությունն ապահովել մյուսների անվտանգությունը ճնշելու հաշվին, սակայն ՆԱՏՕ-ի երկրները հրաժարվեցին քննարկել այն:

«Ո՞վ կարող էր մտածել, որ Բեռլինի պատի անկումից, «սառը պատերազմի» ավարտից 25 տարի հետո, երբ վերջ դրվեց Եվրոպայի և աշխարհի մասնատմանը, նման բան կարող է տեղի ունենալ Եվրոպայի սրտում», - հայտարարել է Մերկելը՝ խոսելով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Միաժամանակ նա հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայի իրադարձություններին միջամտելու համար: «Մենք պետք է համբերատար լինենք, որն անհրաժեշտ է դժվար մենամարտի համար: Գերմանիայի Ժողովրդավարական Հանրապետության պատմությունից ստացված իմ անձնական փորձը ցույց է տալիս, որ չի կարելի հուսալքվել չափազանց շուտ», - հայտարարել է նա: Մերկելի կարծիքով՝ ամենամեծ սպառնալիքն է «թույլ տալ մեզ բաժանել, մեր միջև սեպ խրել»:

Մոսկվան բազմաթիվ անգամ հայտարարել է, որ կապ չունի Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, ներուկրաինական հակամարտության կողմնակից չէ և շահագրգռված է, որ Ուկրաինան հաղթահարի քաղաքական և տնտեսական ճգնաժամը: Ռուսաստանը նաև բազմաթիվ անգամ կոչ է արել բոլոր արտաքին դերակատարներին ազդել Կիևի վրա Մինսկի համաձայնագրերը կատարելու համար՝ երկրի արևելքում իրավիճակը կարգավորելու նպատակով: Մոսկվայում նշել են, որ Մոսկվայի հասցեին հնչող ՆԱՏՕ-ի անհիմն մեղադրանքները պայմանավորված են այն հանգամանքով, որ դաշինքը ցանկանում է ավելացնել իր ուժերը ռուսական սահմանների մոտ:

Կիևի իշխանությունն ապրիլին Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիա է սկսել փետրվարյան պետական հեղաշրջումից դժգոհ բնակիչների նկատմամբ: ՄԱԿ-ի հոկտեմբերյան տվյալների համաձայն՝ հակամարտության զոհերի թիվը հասել է ավելի քան 4 հազար խաղաղ բնակչի, վիրավորներից թիվը հատել է 9 հազարի սահմանը: Ռուսաստանի և ԵԱՀԿ-ի միջնորդությամբ Ուկրաինան և Դոնբասի աշխարհազորայինները սեպտեմբերի 5-ից հաշտեցման համաձայնագիր են ստորագրել: Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում նոյեմբերի 2-ին կայացած ընտրություններից հետո Դոնբասում կրակոցներն ակտիվացել են, կողմերը միմյանց մեղադրում են Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։