483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ երկրների ԱԳ նախարարները կքննարկեն, սակայն դժվար թե ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ ընդունեն
10:41
17 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ անդամ-երկրների ԱԳ նախարարները երկուշաբթի Բրյուսելում կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակն ու Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցները, սակայն, ինչպես սպասվում է, կսահմանափակվեն անհատական պատժամիջոցների ցանկում նոր անուններ ներառելով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԵՄ խորհրդի արտաքին գործերի կանոնավոր նիստն առաջին անգամ կանցնի եվրոպական դիվանագիտության նոր ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ: Իտալիայի նախկին արտգործնախարարը  որոշել է նախարարական նիստերում մի շարք նորամուծություններ անել, որոնցից մեկը կդառնա մի թեմայի լայնածավալ քննարկումը և մյուս հարցերին նվիրված կարճատև զրույցը: Երկուշաբթի նախատեսված նիստի ռազմավարական հարց է ընտրվել Ուկրաինան:

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը, նախարարները կքննարկեն երեք հիմնահարց: Առաջինը վերաբերում է հնարավոր միջոցներին, որոնք կարող է կիրառել ԵՄ-ն Ուկրաինայում խաղաղությանն աջակցելու, Մինսկի պայմանավորվածությունների կատարման, սահմանների վերահսկման դիտարկման գործում օգնություն ցուցաբերելու համար: Երկրորդ հարցը վերաբերում է Ուկրաինայի կառավարության կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը, որոնց թվում են նաև Սահմանադրության մեջ նախատեսված փոփոխություններն ու ռուսալեզու բնակչության կարգավիճակի հարցը:

Երրորդ հարցը վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ իրականացվող քաղաքականությանն ու սահմանափակող միջոցներին: Ինչպես բազմիցս հայտարարել են Եվրոպայի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչներն ու դիվանագետները, պատժամիջոցների վերաբերյալ որոշումը պատրաստ չէ, նախարարներն այն պետք է ընդունեն բանավեճի ժամանակ: «Մենք պետք է լսենք, թե ինչ կասեն ԱԳ նախարարները: Պե՞տք է առաջ շարժվել, թե՞ հարկավոր է միայն պատրաստվել կամ էլ մենք դեռ կսպասենք», - լրագրողներին է ասել եվրոպացի բարձրաստիճան աղբյուրը:

Այս պահին միջոցները, ամենայն հավանականությամբ, կսահմանափակվեն անհատական պատժամիջոցների ցանկի ընդլայնմամբ: Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Bild թերթի կիրակնօրյա համարին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի դեմ միջոցների խստացման հարց նախատեսված չէ: Շաբաթվա վերջին այս դիրքորոշմանը կողմ են հանդես եկել նաև եվրոպացի դիվանագետները: Շտայնմայերի խոսքով՝ «կքննարկվի պատժամիջոցների ցանկում Ուկրաինայի արևելքի անջատողականներին ներառելու հարցը, որոնք վերաբերում են ակտիվների սառեցմանն ու տեղաշարժվելու սահմանափակմանը», - ասել է նախարարը:

Ցանկը ուրբաթ դեռ պատրաստ չէր: Ինչպես տեղեկացրել է եվրոպացի դիվանագետը, ոմանք խորհուրդ էին տալիս ցանկում ներառել ընտրություններում հաղթած ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի առաջնորդներին: «Խնդիրն այն է, որ նրանք արդեն ցանկում են: Հարկավոր է ուրիշ անուններ գտնել», - ասել է աղբյուրը: Նրա խոսքով՝ նոր անունները հարկավոր է քննարկել, խորհրդակցել փաստաբանների հետ,  քանի որ ցանկում ներառված մարդիկ սկսել են հաճախ դատական կարգով վիճարկել իրենց նկատմամբ կիրառվող սահմանափակումները:

Բացի Ուկրաինայից, նախարարները կհամաձայնեցնեն մերձարևելյան հակամարտության կարգավորման և Գազայում ու Երուսաղեմում տիրող իրավիճակի վերաբերյալ ամփոփիչ եզրակացությունը: Մասնավորապես կքննարկվի, թե ինչպես կարող է ԵՄ-ն աջակցել երկարատև հաշտեցմանը Գազայի հատվածում: Բացի այդ, սպասվում է Էբոլա վիրուսի դեմ պայքարին վերաբերող եզրակացություն: Էբոլայի դեմ պայքարի  ԵՄ համակարգող, հումանիտար օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը նախարարներին կներկայացնի Արևմտյան Աֆրիկա կատարած այցի արդյունքները:

Ավելի հակիրճ կլինի Բոսնիա և Հերցեգովինայում տիրող իրավիճակին, հոկտեմբերին Լիբիայում տեղի ունեցած ընտրություններին վերաբերող եզրակացությունը, որտեղ ԵՄ-ն ճգնաժամային իրավիճակի քաղաքական կարգավորում է նախատեսում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: