484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայի ապագան կախված է այն հանգամանքից, թե իշխանությունը որքան է պատրաստակամ պահպանել բոլոր քաղաքացիների իրավունքները. Պուտին
09:56
17 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Ուկրաինայի ապագան կախված է այն հանգամանքից, թե որքան է իշխանությունը պատրաստ պահպանել բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր կկարողանան լիարժեք իրագործել դրանք սեփական երկրում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Երկրում բնակվող մարդիկ պետք է հասկանան, որ ինչ-որ բանի իրավունք ունեն, կարող են իրենց կյանքում ինչ-որ բան ինքնուրույն որոշել», - ասել է Պուտինը ARD գերմանական հեռուստաալիքի հետ զրույցում:

«Ինձ թվում է` քիչ է այն գիտակցումը, որ հաջողակ, կայուն, բարգավաճ լինելու համար հարկավոր է, որպեսզի այդ տարածքում բոլոր մարդիկ, ինչ լեզվով էլ խոսեն (հունգարերեն, ռուսերեն, ուկրաիներեն կամ լեհերեն), զգան, որ այդ տարածքն իրենց հայրենիքն է: Դրա համար նրանք պետք է զգան, որ այստեղ կարող են իրենց լիարժեք դրսևորել այնպես, ինչպես ցանկացած այլ տարածքում, իսկ միգուցե նաև ավելի լավ», - ավելացրել է նախագահը:

Պուտինը նաև նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչու՞ Ուկրաինայի որոշ քաղաքական ուժեր չեն ցանկանում մտածել դաշնայնացման հնարավորության մասին:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ուկրաինացիների մեծ մասն աջակցել է ԵՄ-ի և Ուկրաինայի միջև ասոցացման համաձայնագրի կնքման ծրագրին: «Երկրի մեծ մասն աջակցեց և ուրախացավ նաև այն պատճառով, որ կարծում էր, թե, ասենք, ասոցացման համաձայնագրի ստորագրման շրջանակում կբացվեն սահմանները, կընձեռվի ԵՄ-ում, այդ թվում նաև Գերմանիայում աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու հնարավորություն: Կարծում էին, որ այսպես էլ կլինի: Իսկ իրականում նման բան չկա», - ասել է նա:

Պուտինի խոսքով՝ Ուկրաինայի հարավ-արևելքում իշխանության որոշմանը չաջակցեցին, սակայն իշխանությունը չբացատրեց իր դիրքորոշումը: «Եվ երկխոսություն սկսելու, մարդկանց բացատրելու փոխարեն, որ Կիևի կենտրոնական իշխանությունը ոչ մի վատ բան չի պատրաստվում անել, այլ հակառակը՝ համագոյակցման, ընդհանուր պետության զարգացման տարբերակներ է առաջարկում և պատրաստ է իրավունքներ տրամադրել, այս ամենի փոխարեն նրանք սկսեցին գիշերով մարդկանց ձերբակալել», - ասել է նա:-0

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։