478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է հստակ սահմանի քրդերի հետ ռազմավարական գործընկերության մակարդակը. թուրքագետ
18:59
14 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է հստակ սահմանի քրդերի հետ ռազմավարական գործընկերության մակարդակը, կարծում է թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Վերջերս ձևավորված բարդ իրավիճակում քուրդ ժողովուրդն ապացուցեց, որ ամուր կանգնած է «ոտքի վրա», ավելին՝ բավականին ամուր դիրքեր է զբաղեցնում: Այս համատեքստում Երևանը պետք է հստակ սահմանի քրդերի հետ ռազմավարական գործընկերության մակարդակը և հասկանա, թե ինչ է պետք սպասել նրանց հետ միությունից: Սա բարդագույն իրավիճակ է, և այն հարկավոր է ճիշտ գնահատել», - ասաց Շաքարյանը Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Իսլամական պետությունը և Մերձավոր Արևելքի առջև ծառացած մարտահրավերները. Հայաստանը՝ նոր քաղաքակրթության համատեքստում» թեմայով քննարկումների ընթացքում:

Փորձագետը նաև ընդգծեց, որ Իրաքում վերջերս կազմակերպված եզդիների ջարդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ևս աշխարհը չի փոխվել:

«XXI դարում կարելի է ժողովուրդներ ոչնչացնել քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև։ Աստված մի արասցե, եթե երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, իսկ Ռուսաստանը զբաղված լինի, ասենք, ուրիշ գործերով, հաշված րոպեների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարզապես կդադարի գոյություն ունենալ։ Այդ պատճառով մենք պետք է հույսներս միայն մեզ վրա դնենք, ճիշտ գնահատենք հարևանների հետ մեր հարաբերությունները», - ընդգծեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: