478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հետ պահի Բաքվին լայնածավալ ռազմական գործողություններ ծավալելուց. Ալավերդյան
18:49
14 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հետ պահի Բաքվին լայնածավալ ռազմական գործողություններ ծավալելուց, ուրբաթ «Սպուտնիկ-Արմենիա» ռադիոյի եթերում ասաց «Ընդդեմ իրավական բռնության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խփել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:

Ալավերդյանի խոսքերով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն հսկայական աշխատանք է իրականացնում, և քանի դեռ այն գոյություն ունի, բոլորը հասկանում են, և անգամ Ադրբեջանում, որ լայնածավալ պատերազմն անհնար է:

Ինչպես կարծում է փորձագետը, նման մոտեցում ունի նաև միջազգային հանրությունը, որը, սակայն, ավելի հանգիստ է վերաբերվում պաշտոնական Բաքվի սպառնալիքների քաղաքականությանը:
«Անհրաժեշտ է հասկանալ, որ Ադրբեջանը, որը հպարտանում է իր, այսպես կոչված, «անկախությամբ», բավականին մեծ կախվածության մեջ է գտնվում և հանդես է գալիս որպես BP բրիտանական նավթագազային ընկերության գաղութ: Նրան մնում է միայն մեկ բան անել՝ արդարացնել սեփական հռետորաբանությունը առանձին հարվածներ հասցնելու միջոցով, որոնք ամեն անգամ ավելի ցավոտ են» - ասաց Ալավերդյանը:

Նա նշեց, որ Հայաստանն իր հերթին պետք է ակտիվացնի իր գործողությունները: «Չնայած վերջին տարիներին ակտիվ տեղեկատվական քաղաքականություն է իրականացվում, սակայն իրական քաղաքականության էական փոփոխություն դեռ չի նկատվում», - ավելացրեց Ալավերդյանը:

«Մեր դիրքորոշումը պասիվ է, մենք մինչ օրս ակտիվ քաղաքականություն չենք վարել... Անգամ մեր արձագանքն անհամաչափ է և արտահայտվում է միայն նրանց գործողությունների մասին հայտարարություններով: Ես ռազմական գործողությունների կոչ չեմ անում, սակայն դիվանագիտական մակարդակում պետք է լինեն համապատասխան և համաչափ քայլեր ու գործողություններ», - ասաց Ալավերդյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: