480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՌՈՒԵ. Սիրիայի քրիստոնյաների ոչնչացումը քաղաքակրթական աղետ կբերի
13:59
14 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սիրիայի քրիստոնյա փոքրամասնության ոչնչացումը կարող է ողջ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների լրիվ անհետացման հանգեցնել, այսինքն` քաղաքակրթական աղետ կբերի, ուրբաթ ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը Սիրիայի գերագույն մուֆթի Ահմադ Բադրեդին Հասունի հետ հանդիպման ժամանակ։

Սա Կիրիլ պատրիարքի առաջին հանդիպումն է սիրիացի հոգևոր առաջնորդի հետ, այն անցել է առաջնորդանիստ Սուրբ Դանիլի վանքում։ 

«Սիրիայի ողբերգությունը, Իրաքի ողբերգությունը հսկայական ողբերգության է վերածվել քրիստոնյա բնակչության համար։ Սխալ կլինի խոսել միայն քրիստոնյաների մասին` մահմեդականները նույնպես տուժում են, իսկ քանակային առումով` ավելի շատ, բայց քանի որ քրիստոնյա բնակչությունն այդ երկրներում փոքրամասնություն է, ապա այդ փոքրամասնության ոչնչացումը կարող է հանգեցնել քրիստոնեական բնակչության լրիվ ոչնչացման Մերձավոր Արևելքում, իսկ դա արդեն քաղաքակրթական աղետ է»,– ասել է պատրիարքը։

Նա նշել է, որ Սիրիայի քրիստոնյաները «սերում են այս վայրերից, դա նրանց հայրենի տունն է»։ «Եվ, իհարկե, հիշելով, թե որքան կազմակերպված էր Սիրիայի կյանքը նախքան պատերազմը, կարելի է հարգանքով վերաբերվել ձեր պետության` մահմեդականների և քրիստոնյաների միջանձնային հարաբերությունների կառուցման փորձին»,– ավելացրել է Ռուս եկեղեցու առաջնորդը։

Պատրիարքի կարծիքով, Սիրիայի խաղաղ կյանքը խաթարվել է «արտաքին ուժերի միջամտության» պատճառով։ «Մեծ միջոցներ են ուղղվել, որպեսզի օրինական կառավարությունը հեռանա, և այդ պայքարում սատարում էին բոլոր նրանց, ովքեր ցանկանում էին պայքարել սիրիական կառավարության դեմ, այդ թվում` ամենաարմատական և սարսափելի ուժերը»,– նշել է ՌՈՒԵ առաջնորդը։

Արտասահմանյան օգնության շնորհիվ քայքայիչ հոսքերը միավորվել են, պատրիարքի խոսքով, «շատ վտանգավոր ուժի մեջ, որն այսօր հայտնի է ԻԼԻՀ անվանումով, որը քայքայում է Սիրիայի և Իրաքի բնակիչների կյանքը և իրական վտանգ է ներկայացնում այդ տարածաշրջանի խաղաղության համար»։ ՌՈՒԵ տվյալներով, վերջին ժամանակներում Ռուսական եկեղեցին Ռուսաստանի կայսերական պաղեստինյան ուղղափառ միավորման հետ համատեղ ավելի քան մեկ միլիոն դոլար է հավաքել և փոխանցել Սիրիայի` ռազմական գործողություններից տուժած քրիստոնյաներին և մահմեդականներին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: