486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Մերքելը պատրաստ է հանդիպել Պուտինի հետ G20–ի գագաթնաժողովում
13:45
14 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավստրալիայում կայանալիք «Մեծ քսանյակի» երկրների` Ուկրաինայի իրավիճակի քննարկման գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերքելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեծ հավանականություն կա, որ հանդիպումը կկայանա»,– Մերքելի խոսքն է մեջբերում Zeit թերթը։

Մերքելը գագաթնաժողովի քննարկմանն է ներկայացնելու Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտությունը։ Կանցլերի խոսքով` Մինսկի պայմանավորվածությունները պատշաճ չեն կատարվում։ «Դա ինձ մտահոգում է և քննարկման առարկա կդառնա «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում»,– ավելացրել է Մերքելը։

Ուրբաթ Պուտինն իր հերթին ասել է, որ Ավստրալիայում G20 գագաթնաժողովի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, այդ թվում` Մերքելի հետ։

«Մեծ քսանյակի» գագաթնաժողովը կանցնի նոյեմբերի 15-16–ին ավստրալական Բրիսբենում։ Միաժամանակ առավոտյան նախքան պաշտոնական արարողությունը G20–ի երկրների առաջնորդները կհանդիպեն ոչ պաշտոնական մթնոլորտում` համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակը, առկա ռիսկերը, սպառնալիքները և դրանց հաղթահարման հնարավորությունները քննարկելու համար։

Ավելի վաղ ասվում էր, որ Պուտինը հանդիպում կունենա նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։

Կիևի իշխանություններ ապրիլին Ուկրաինայի արևելքում ուժային օպերացիա են սկսել փետրվարյան հեղաշրջումից դժգոհ բնակիչների դեմ։ ՄԱԿ–ի տվյալներով` հոկտեմբերի 31–ի դրությամբ հակամարտության զոհ է դարձել ավելի քան 4 հազար խաղաղ բնակիչ, ավելի քան 9 հազար վիրավոր կա։ Ռուսաստանի և ԵԱՀԿ–ի միջնորդությամբ Ուկրաինան և Դոնբասի աշխարհազորայինները հրադադար են հաստատել սեպտեմբերի 5–ին։ Նոյեմբերի 2–ին ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում Դոնբասի գնդակոծումներն ակտիվացել են, կողմերը միմյանց մեղադրում են Մինսկի պայմանավորվածությունները խախտելու մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը: