484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը Ոստիկանություն կդիմի ՍԴ–ի շենքի դիմաց անցկացված ակցիան արգելելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար
13:30
14 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը մտադիր է Ոստիկանություն դիմել ուրբաթ Սահմանադրական դատարանի շենքի առջև ակցիա անցկացնելու արգելքի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման վարչության աշխատող Մարտիկ Մարտիրոսյանը։

Հայաստանի սահմանադրական դատարանն ուրբաթ սկսել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամակցության պայմանագրի` երկրի Հիմնական օրենքի համապատասխանության հարցի քննարկումը։ ՍԴ–ի շենքի մոտ բողոքի ակցիա է անցկացվել` մոտ երեսուն–քառասուն մարդ բողոքել է ԵՏՄ–ին միանալու դեմ` վանկարկելով «Ազատ Հայաստան»։ Ոստիկանության աշխատակիցները նրանց հետ են պահել դատարանի շենքից։

«Չեմ կարող ասել` մարդու իրավունքներն այս դեպքում խախտվե՞լ են, թե ոչ։ Ընդհանուր առմամբ, քաղաքացիներն իրավունք ունեն ազատ տեղաշարժվել այն վայրերում, որտեղ արգելված չէ։ Իսկ թե ինչու է Ոստիկանությունն արգելել քաղաքացիներին գտնվել Սահմանադրական դատարանի շենքի մոտ, մենք մտադիր ենք պարզել Ոստիկանությունում»,– ուրբաթ լրագրողներին ասաց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով` հանրահավաքի անցկացումն ընդունելի է, եթե չի խախտում գերատեսչության, այս դեպքում` Սահմանադրական դատարանի նորմալ աշխատանքը։

«Մամուլից մեզ հայտնի դարձավ, որ ՍԴ–ի շենքի առջև ցույց է անցկացվում, եղել են բախումներ ոստիկանության հետ, մենք այստեղ ենք, որպեսզի պաշտպանենք մարդու իրավունքները։ Տեղեկություններ ունենք, որ մի քաղաքացու բուժօգնություն է ցուցաբերվել»,– ասաց Մարտիրոսյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։