484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի օդային տարածքն իսկապես փակ է, սակայն միայն ադրբեջանական ՌՕՈՒ-ի համար. Բաբայան
11:41
13 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի օդային տարածքն իսկապես փակ է, սակայն միայն ադրբեջանական ՌՕՈւ-ի համար, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով ղարաբաղյան ուղղաթիռի ոչնչացումից հետո Ղարաբաղի «երկնքի» փակման մասին Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը:

Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրեց, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծում խփել են ղարաբաղյան ՄԻ–24 ուղղաթիռը, որն ուսումնամարզական թռիչք էր իրականացնում:
«Միգուցե նրանք ճիշտ են, քանի որ ադրբեջանական ՌՕՈւ-ի համար այդ տարածքն իսկապես փակ է: Այստեղ ոչ մի նորություն չկա, պարզապես հարկավոր է լինել ազնիվ և ավելացնել, որ տարածքը փակ է ադրբեջանական ՌՕՈւ-ի համար», - հայտարարեց Բաբայանը:

Խոսելով շփման գծում տիրող իրավիճակի մասին՝ նա նշեց, որ ընդհանուր առմամբ այն կայուն է, սակայն ադրբեջանական կողմը չի դադարում գնդակոծել ուղղաթիռի ընկնելու վայրն ու սահմանի այդ հատվածը պահում է ինտենսիվ կրակի ներքո:

«Ստեփանակերտը մեկ գնահատական ունի Ադրբեջանի գործողությունների համար, սա վանդալիզմի և ահաբեկչության հերթական ակտն է մի պետության կողմից, որն իր էությամբ դարձել է նացիստական: Մենք տեսնում եք, թե ինչպես են նրանք հալածանքի ենթարկում նաև իրենց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, մարդու իրավունքների պաշտպաններին, ընդդիմությանը: Այս ամենն ամբողջությամբ նացիստական պետության գործելաոճ է: Բոլոր այն պետությունները, որոնք նման գաղափարախոսություն են ընտրել, ագրեսիա են դրսևորել, վերջին հաշվով փլուզվել են և տանուլ են տվել սկսած բոլոր պատերազմները», - ընդգծեց Բաբայանը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ նախօրեին տարածած հայտարարությունը՝ Բաբայանը նշեց, որ այստեղ մի քանի պահ կա: «Հայտարարությունը հավասարակշիռ է, որևէ մեղադրանք չի հնչում գլխավոր մեղավորի հասցեին, սակայն ընդհանուր առմամբ մի գլխավոր փաստ կա՝ համանախագահները հերթական անգամ հաստատում են ուժային լուծման անընդունելի լինելը», - ասաց Բաբայանը:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները չորեքշաբթի հայտարարություն են տարածել, որտեղ լուրջ մտահոգություն են արտահայտել իրադարձությունների համար, որոնք հանգեցրել են լրջագույն միջադեպի (ուղղաթիռի ոչնչացման), որն իր տեսակի մեջ առաջինն է 1994 թ.-ին հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի կնքումից հետո:

Միջնորդները կոչ են արել կողմերին խուսափել քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության սրման շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով և հիշեցրել են հակամարտության խաղաղ կարգավորում փնտրելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պարտավորությունների մասին:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։