486.7
-0.08
515.17
+0.05
8.4
-0.03
+3
Եղանակը Երևանում
Հայ
Դվորնիկով. Ալիևին բացատրել են, որ ավելի լավ է լուրջ միջադեպ կազմակերպել շփման գծում, քան Բաքվում սպասել մայդանի
11:11
13 Նոյեմբերի 2014

Չորեքշաբթի ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացրել էր այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները շփման գծի արևելյան ուղղությամբ ղարաբաղյան ՄԻ-24 ուղղաթիռ են խոցել, որն ուսումնամարզական թռիչք էր կատարում: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հրապարակախոս Դենիս Դվորնիկովը խոսել է այն մասին, թե ու՞մ կարող էր ձեռնտու լինել հակամարտության գոտում իրավիճակի նոր լարվածությունը և ի՞նչ հետևանքների կարող է այս ամենը հանգեցնել:

Նովոստի-Արմենիա – Պրն. Դվորնիկով, Ձեր կարծիքով՝ դա հանպատրաստի՞ քայլ էր, թե՞ կանխամտածված սադրանք: Եթե դա սադրանք է, ապա ի՞նչ նպատակներ է հետապնդում:

Դ. Դվորնիկով – Կամ դա ադրբեջանցի կոնկրետ զինվորականների բուռն ձգտումն է, ովքեր որոշել են «հերոս» դառնալ, կամ՝ սադրանք, որն ուղղված է ողջ Հարավային Կովկասի ապակայունացմանը: Վերջերս հստակ նկատվում է այն միտումը, երբ ընկնող ավիացիան ոչ միայն մարդկային կյանքեր է խլում, այլև գործարկում է միանգամից մի քանի աշխարհաքաղաքական գործընթացներ: Դա և «Բոյինգն է», և «Total»-ի ղեկավարի մահը, և հիմա ուղղաթիռը, որը մարզական թռիչք էր կատարում:

Նովոստի-Արմենիա - Ինչի՞ կարող է այս ամենը հանգեցնել:

Դ. Դվորնիկով- Այս իրադարձությունը կարող է ոչ միայն հակամարտության սրման հանգեցնել, այլ նաև լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հայաստանում:

Նովոստի-Արմենիա - Իրավիճակը կլինի ավելի՞ լարված և վտանգավոր, քան ամռանը

Դ. Դվորնիկով – Կարծում եմ` այո: Առավել ևս, որ այս ամռան իրադարձությունները դեռ մոռացված չեն: Երրորդ ուժի մասնակցության կայուն զգացում կա, ինչը ստիպում է Ալիևին կամ նրա թիմից որևէ մեկին նման սրման գնալ: Հիմա հարկավոր է գրավել համաշխարհային ողջ հանրության ուշադրությունն այս միջադեպին: Խոսքը պարզապես սադրանքի մասին չէ, այլ՝ ռազմական հանցագործության:

Նովոստի-Արմենիա - Ներկա սրումը ինչ-որ ձևով կապվա՞ծ է Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի հետ:

Դ. Դվորնիկով – Հնարավոր է, որ պատճառը նավթի գների կտրուկ անկումն է: Այս ամենի կապակցությամբ ակնհայտ է Ադրբեջանում տնտեսական և քաղաքական իրավիճակի բարդացումը: Հնարավոր է, որ ինչ-որ մեկը Ալիևին բացատրել է, որ ավելի լավ է լուրջ միջադեպ կազմակերպել շփման գծում, քան Բաքվում սպասել մայդանի:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։