484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ–ն քննարկել է «Ժառանգության» ներկայացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման նախագիծը
17:38
11 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ խորհրդարանն «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն քննարկել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից արտահերթ համարված «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը, որի հեղինակը ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է:

Նա նշել է, որ հաշվի առնելով միջազգային եւ ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման օրակարգային պահանջը, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունների տարածքների վրա զինված լայնածավալ հարձակումները (1994 թվականի զինադադարի համաձայնագրի խախտումը), Հայաստանի Հանրապետությանն ուղղված Եվրասիական տնտեսական միության անդամակցության նախագիծը, ՀՀ Ազգային Ժողովը պարտավոր է որոշման ընդունմամբ սահմանել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերը:

Նախագիծը գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում չի ստացել դրական եզրակացություն:

Քննարկվող հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու տեսակետներն են արտահայտել ԱԺ պատգամավորները:

Լեւոն Զուրաբյանը նշել է, որ իրենց խմբակցությունը վաղաժամ է համարում հարցի քննարկումը եւ չի մասնակցելու քվեարկությանը: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ իրավական առումով ԱԺ-ը ՀՀ Սահմանադրությամբ նման որոշում ընդունելու լիազորություն չունի: Իսկ ըստ Զարուհի Փոստանջյանի՝ նախագծում բարձրացված հարցերը օրակարգային են:

Ներկայացնելով «Ժառանգություն» խմբակցության տեսակետը՝ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշել է, որ վերջին 22 տարվա ընթացքում նմանատիպ օրինագծեր բազմիցս են ներկայացվել եւ անդրադարձել է ԼՂ բանակցային գործընթացի փուլերին:

ՀՅԴ խմբակցության անունից ելույթ է ունեցել խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ խմբակցությունը միշտ կողմ է քվեարկել ԼՂՀ ճանաչմանը վերաբերող նախագծերին: Պարոն Ռուստամյանի կարծիքով՝ նմանատիպ հարցերը չպետք է ներառել օրակարգ առանց նախնական համաձայնությունների:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ ԼՂ խնդրի եւ ղարաբաղաադրբեջանական հակամարտության արդարացի լուծումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: ԱԺ փոխնախագահը կարծում է, որ ԼՂՀ միակողմանի ճանաչումը խոչընդոտ կհանդիսանա բանակցային գործընթացի համար: ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: «Այս տարիների ընթացքում մենք բոլորս՝ նաեւ խորհրդարանականներս, տարբեր միջազգային հարթակներում մեծ աշխատանք ենք կատարել, որպեսզի մեր միջազգային գործընկերները գիտակցեն, որ ԼՂ անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի», -ասել է ԱԺ փոխնախագահը: Ըստ Շարմազանովի՝ ՀՀ-ը, ԼՂՀ-ը եւ սփյուռքահայ գաղթօջախները միասնական աշխատանքի արդյունքում պետք է հասնեն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը:

Եզրափակիչ ելույթում Զարուհի Փոստանջյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել է պարզաբանումներ: Հեղինակը հորդորել է պատգամավորներին կողմ քվեարկել նախագծին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։