481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+20
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն կրկին կոչ է անում ԿԺՀ-ին հարգել խոսքի ազատությունը Հոնկոնգում
10:58
11 Նոյեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վաշինգտոնը կշարունակի ճնշում գործադրել և ԿԺՀ-ից պահանջել` հարգել խոսքի ազատության սկզբունքը Հոնկոնգի հատուկ վարչական շրջանում, որտեղ ընտրական համակարգի ժողովրդականացման օգտին ակցիաներ են անցկացվում, հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:

Պեկինում ելույթ ունենալով ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ՝ Ռոդսը նշել է, որ խոսքի ազատությունն ու հավաքների ազատությունը միջազգային արժեքներ են, այդ թվում նաև Հոնկոնգում, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Բացի այդ, խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին՝ Օբամայի խորհրդականի տեղակալը նշել է, որ ԱՄՆ-ն և ԿԺՀ-ն պետք է խուսափեն երկու երկրների զինված ուժերի միջև հարաբերությունների չկանխամտածված սրացումից:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ երկրի իշխանությունները «խորապես մտահոգված են» Հոնկոնգում նոր բախումների մասին տեղեկությունների կապակցությամբ և հատուկ վարչական շրջանին զսպվածության կոչ են արել, իսկ ցուցարարներին հորդորել են խաղաղ արտահայտել սեփական տեսակետը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի վերջին բողոքողները Occupy Central ակցիա են սկսել՝ արգելափակելով Հոնկոնգի բիզնես-կենտրոնը: Նրանք փորձել են ներխուժել կառավարական համալիր, տասնյակ մարդիկ ձերբակալվել են, մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել: Իշխանություններն ու ակտիվիստները մեղադրում են միմյանց կարգը խախտելու և  չափից շատ ուժ կիրառելու մեջ: Ակտիվիստները պահանջում են 7 միլիոն բնակչություն ունեցող Հոնկոնգի ղեկավարի ուղիղ ընտրություններ՝ ներկա երկաստիճան ընտրությունների փոխարեն, հունիսին նրանք տասնօրյա օնլայն-հանրաքվե էին անցկացրել, որին մասնակցել էր մոտ 800  հազար մարդ և որը Պեկինը ուժ չունեցող էր ճանաչել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: